Վահե Արմեն

Armenian
    Վահե Արմենը ծնվել է 1960թ. Իրանի Մաշհադ քաղաքում: Երկու տարի սովորել է Լոնդոնում: Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Դեպի սկիզբ», լույս է տեսել Իրանում:
    1999թ. Հայաստանի «Ապոլոն» հրատարակչությունը լույս է ընծայել Վ. Արմենի` «Ճիչ» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Ի դեպ, Վ. Արմենի առաջին երկու գրքերը առանձին գրքերով թարգմանվել են նաև անգլերեն: 2005թ. Իրանի «Մեշքի» հրատարակչությունը լույս ընծայել Վ. Արմենի պարսկերեն լեզվով գրված բանաստեղծությունների ժողովածուն` «Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ», որը Իրանում անցկացված խաղաղությանը նվիրված պոեզիայի միջազգային փառատոնին արժանացել է բարձր մրցանակի: Այս գրքի մասին շատ է գրվել պարսկական մամուլում և իրանցի շատ հեղինակավոր բանաստեղծներ դրվատանքի խոսքեր են գրել Վ. Արմենի պոեզիայի մասին: Վ. Արմենի թարգմանությամբ առանձին գրքերով Իրանում հրատարակվել են Փունե Նեդայիի, դրամատուրգ, բանաստեղծ Ռասուլ Յունանի բանաստեղծությունների ժողովածուները: Վ. Արմենի թարգմանությամբ առանձին գրքով Իրանում լույս է տեսել հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիան, ինչպես նաև Հովհաննես Գրիգորյանի «Բոլորովին ուրիշ աշուն» և «Երազ, որի համար արժե քնել ու չարթնանալ» բանաստեղծությունների ընտրանիները, Էդուարդ Հախվերդյանի «Գնում եմ էտյուդի» բանաստեղծությունների ժողովածուն:
    Մեծ է Վ. Արմենի ներդրումը հայ-իրանական մշակույթների մերձեցման ասպարեզում:
    Վահե Արմենի գրչին են պատկանում նաև վերջին տարիներին լույս տեսած պարսկերեն գրված «Կռունկների թռիչքից հետո» և «Երբեմն ցանկանում եմ բանաստեղծ չլինել» ժողովածունները:
  • Hits: 44403

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: