Հասմիկ Սիմոնյան

Armenian

Հասմիկ Սիմոնյանը ծնվել է 1987թ. Երևանում: 2003-2008թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրության ֆակուլտետում: 2008-2009թթ.` Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում: 2005թ. տպագրվել է նրա «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն, որը ձեռագիր վիճակում արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի: 

2010թ. տպագրվել է բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` «Թափթփված սենյակներ»:

Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք», և այլ պարբերականներում, ինչպես նաև ինտերնետային կայքերում` «Գրանիշ», «Հետք», «Գրական կամուրջ», hayart.net և այլն:

Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` 2006-ին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին գրականության բնագավառում: 

  • Hits: 7059

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: