Մայքլ Օնդատժե. Բանաստեղծություններ
Մայքլ Օնդատժեն ծնվել է 1941թ. Շրի Լանկայում: 1954թ. տեղափոխվել է Անգլիա, 1962թ.` Կանադա: Կանադայում Օնդատժեն բավական հայտնի գրական կերպար է` պոետ, արձակագիր, հրատարակիչ, քննադատ, անգամ ռեժիսոր- վավերագիր: Նա ամենից ավելի հայտնի է իր «Անգլիացի հաճախորդ» (The English Patient) վեպով, որի շնորհիվ արժանացավ կանադական ամենահեղինակավոր մրցանակներից մեկին: Այս վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը ստացել է կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակը:
Խոսելով քեզ հետ (ստորոտից) Speaking To You (From Rock Bottom)
այս ժամին this hour
այս օրերին երբ these days when
կորցրել եմ փետուրը պոեզիայի I have lost the feather of poetry
և անձրևները and the rains
բաժանման of separation
հեղեղել են մեզ կաթ surround us tock
կաթ ինչպես ճանապարհ հուշող նշաններ tock like Go tablets
Մարդիկ սովորել են Everyone has learned
շարժվել զգուշորեն to move carefully
Պարերը ժպիտներն ու սխալները 'Dancing' 'laughing' 'bad taste'
հիշողություն են is a memory
շնչող մի պատկեր ծառերից այն կողմ a tableau behind trees of law
Քեզնով լցված սիրո կես ճանապարհին In the midst of love for you
կինս դարձել է տառապանքս my wife's suffering
բարկություն է ամենուր anger in every direction
իսկ երեխաներն իմաստուն են and the children wise
համառ թփերի պես as tough shrubs
բայց համառ չեն բոլորովին but they are not tough
այնպես որ վախենում եմ --so I fear
ոչինչ չծլի այս ամենից how anything can grow from this
ամբողջ իմաստուն արյունը all the wise blood
մանր-մունր կտրվածքներից poured from little cuts
դանդաղ ծորաց լվացարանի մեջ down into the sink
այս ժամին մարմինդ չէ this hour it is not
որ ցանկանում եմ ես your body I want
այլ խաղաղ ներկայությունը քո but your quiet company
անգլերենից թարգմանեց Ռուզաննա Ոսկանյանը
Կինամոն մշակողը
ես կտիրեի քո մահճին`
բարձիդ թողնելով ոռնոցը
դեղին փոշու:
Գարշահոտը կտարածվեր կրծքերիդ և ուուսերիդ,
դու երբեք չէիր քայլի շուկաների միջով
առանց շուրջդ ճախրող մատներիս
խոստովանության:
Կույրերը կսայթաքեին
նրանցից ոմանց մոտենալիս,
թեպետ դու կարող էիր լողանալ
ջրհորդանի տակ
մուսոնային օրերին:
Այստեղ՝ ազդրի վերին հատվածում
այս ողորկ արոտավայրի,
մազերիդ հարևանությամբ
ծալքի պես ծակող կոճը
կկտրի ողնաշարդ:
Օտարների մեջ քեզ
կճանաչեն որպես կինամոն
մշակողի կին:
Մինչ մեր ամուսնանալը
հազվադեպ կնայեմ քեզ,
երբեք չեմ դիպչի քեզ,
սուրքթանի մորդ, բռի եղբայրներիդ:
Ես թաղեցի ձեռքերս զաֆրանի մեջ՝
թաքցնելով դրանք ծխախոտի խեժում,
օգնեցի մեղր հավաքողներին:
Մի օր, երբ լողում էինք ջրում,
հպվեցի քեզ,
և մեր մարմիններն ազատ էին,
դու կարող էիր ամուր բռնել ինձ
և թույլ տալ, որպեսզի
հոտը կուրացնի քեզ:
Մագլցեցիր թումբն ու կանչեցիր.
ահա այսպես գրկում ես նաև այլ կանանց,
հնձվորի կնոջը, կրաքար այրողի դստերը,
և փնտրում էիր ձեռքերդ
բացակայող բույրի մեջ
և գիտեիր
որն է օգուտը
կրաքար այրողի դուստրը լինելու,
մոռացվել առանց հետքի,
ինչպես չխոսել իրար սիրեիս,
ինչպես մի սպի, որ խոցվել է առանց ժպիտի:
Հեղձուկ օդում
դու քո որովայնը մոտեցրիր
ձեռքերիս
ու ասացիր`
ես կինամոն մշակողի կին եմ:
Հոտոտիր ինձ:
Էլիզաբեթ
և, օ, ես որսացի այս վիթխարի խնձորը,
կարմիր, ինչպես հետույքը տիկին Քելիի:
այն կարմիր է, ինչպես տիկին Քելիի հետույքը,
ասացի ես, ու հայրս մռնչաց,
շնչասպառ նետեց ինձ իր որովայնին:
Հետո ես թաքցրի խնձորն իմ սենյակում
մինչ այն կնճռոտվեց ինչպես մի դեմք,
ընդլայնվող աչքեր ու ատամների ելուստներ:
հետո հայրս ինձ գազանանոց տարավ,
նա մի մարդու էր ճանաչում այնտեղ,
նրանք պարանոցս փաթաթեցին օձով,
որը սողաց զգեստովս,
ես զգում էի՝
այն կարծես թրթռացող լեզու լիներ,
որ ցնցուղի պես կաթկթում էր ինձ վրա:
Հայրս ծիծաղեց ու ասաց՝ խելացի օձ է,
տիկին Քելին մռայլվեց մեզ հետ:
ավազանում, որտեղ նրանք պահում էին
ոսկե ձկնիկը,
Ֆիլիպն ու ես բահով ջարդեցինք սառույցը,
փորձեցինք որսալ ձկներին,
մենք սպանեցինք մեկին,
և Ֆիլիպը կերավ այն,
հետո համբուրեց ինձ՝
հում, անալի ձուկը բերանում:
իմ քույր Մերին փչացած ատամներ ուներ,
նա ասում էր՝ ես հաջողակ եմ,
հետո ավելացնում՝
ես մեծ ատամներ ունեմ, բայց ֆիլիպն ասում էր՝
սիրունիկ եմ.
Նա մեծ ձեռքեր ուներ, որոնք բուրում էին:
Ես կխոսեմ մեղմ ծիծաղող Թոմի մասին,
որն առավոտյան պարում է,
արևի ժամացույցի շուրջ սովորեցնում է ինձ
Ֆրանսիայի պարաքայլերը,
պտտվում է արևի ռիթմի տակ ճկված ճյուղերի վրա,
որը կգրկի կուրծքս
և կհետևի՝ ինչպես է այն խխունջի պես
տեղաշարժվում՝
թողնելով իր բաբախող, սրընթաց սերն իմ ափերում:
Եվ ես պահում էի նրա սերն իմ ձեռքերում,
մինչ այն պատվում էր բշտիկներով:
երբ նրանք կացնահարեցին նրա ուսերն ու պարանոցը,
արյունը շարժվեց, ինչպես առվակը ամբոխի մեջ,
նա երերաց իր կորացած թիակներով՝
անիծելով դրանց հուզված լացը, շրջապտույտը,
վալսը ֆրանսիական ոճով՝
հողի վրա ծնկներին պահելով նրա գլուխը,
արյունը լուծվում է նրա շորերին,
ինչպես շիկնանքը:
ահա այսպես
նրանք ուղղում էին հարվածը
նրա թիկունքին
ճերմակ երիտասարդ Էսսեքսի հետ
այժմ ես գտա իմ ուրախ ժամանցն
ու իմ ճկուն հանգերը
անգլերենից թարգմանեց Մանե Գրիգորյանը
- Hits: 4986