(մի քանի խորհուրդ ներքևի տեքստը կարդալուց առաջ․
- կարդացեք բարձրաձայն,
- մի շտապեք, ճշգրիտ դադարներ առեք ճշգրիտ տեղերում (եթե դժվարանում եք, կարող եք ինձ հաղորդագրություն ուղարկել),
- գլխից դուրս նետեք կարդացածը, թողեք միայն վերջնահամը,
- փորձեք մտորել վերջնահամի թեմայի շուրջ (հիշեք՝ դուք միշտ հաղորդագրություն ուղարկելու իրավունք ունեք),
- եթե ոչինչ չի ստացվում, սկսեք նորից,
- եթե տասն անգամից էլ ոչինչ չի ստացվում, դուք ճիշտ ճանապարհին եք).

հազվադեպ են
թռչում են մինչև մեջտեղ

տակտերը
հաճախականությունները
այլևայլ երկարությունները
այլևայլ ֆորմաները
երկարությունների կերպերը
էվկլիդեսյան ցանցերը
սարդոստայնները

այս կամ այն երգը
արտույտը բարձրից
ճռռոցը ծղրիդների
շառաչը հորձանուտների

հազվադեպ են
թռչում են մինչև մեջտեղը
մտացածին
լռության


Ռուսերենից թարգմանեց Արմեն Սարգսյանը

  • Hits: 2872

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: