Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված ժողովածուն ընդգրկում է բանաստեղծի՝ տարբեր տարիներին գրած լավագույն բանաստեղծություններն ու երկու հավելված՝ «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրությունն ու «Ինչ-ը, ինչպես-ը և որպես-ը» հարցազրույցը:
«Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսում տեղ են գտել մրցույթի մասնակիցների կողմից ուղարկված 50-ից ավելի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը։
«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:
«Նիկոլայ Նիկողոսյան-105» հոբելյանական ծրագրի շրջանակում դեկտեմբերի 2-ին «Ն. Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» բացվեց քանդակագործ, ԽՍՀՄ վաստակավոր նկարչին նվիրված ցուցադրություն:
Հյուրախաղերը նվիրված են եղել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: