ԿԵՐՊԱՐՎԵՍՏ: ԳՐԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

    Գրետա Հարությունյանի աշխատանքները ստեղծվել են Cultural.am-ի workshop-ի շրջանակներում Լևոն Ֆլջյանի հանձնարարությամբ: 
    Աշխատանքները հուլիսի 31-ին ցուցարդվել են Ժամանակակից արվեստի թանգարանում: 
    «Դասընթացը հետաքրքիր էր նախևառաջ ընդհանուր շփումների համար... Արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, տարբեր հայացքներ, հաճելի վեճեր, քննարկումներ, համաձայնություններ կամ հակառակը... Բացի այդ, ինձ համար սա կարևոր էր, որ սա առիթ դարձավ ցուցադրվելու, որովհետև երկար ժամանակ հնարավորություն չէր եղել նոր գործեր ցուցադրելու: Իսկ ամենակարևորը, ես նոր բան սովորեցի (ես դա գիտեի, բայց գրեթե չէի կիրառում). պետք է կանոնավոր զբաղվել այն գործով, որը քոնն է, և մուսան կապ չունի, պետք է վարժության պես ամեն օր տեմպով նկարել, այլ կերպ ասած, հասկացա, որ կարելի է ամեն օր նկարել ու լավ արդյունքի հասնել և ոչ թե սպասել ցանկության կամ տպավորությունների հայտնվելուն»,- նշեց Գրետա Հարությունյանը: 
greta harutyunyan cultural
Greta Harutyunyangreta harutyunyan culural workshopgreta harutyunyan cultural workshop
 
 
 
  • Created on .
  • Hits: 46744

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: