Վան Գոգի նամակը Էմիլ Բերնարին. Լանգլուա կամուրջը
Նամակը գրվել է Վինսենթ Վան Գոգի կողմից Էմիլ Բերնարին[1] 1888 թվականի մարտի 18-ին` Փարիզից Արլեր մեկնելուց մեկ ամիս հետո: Այն սկսվում է նավաստիների մասին համառոտ ակնարկով, բացվող կամրջի ուղղությամբ իրենց սիրելի գետափնյա զբոսանքներով` շարունակելով նշել տեսարանի հետ կապված իր մտահոգությունը:
Փաստ է, որ Լանգլուա կամուրջը ավելի ուշ հայտնվեց նրա մի քանի նկարներում, սակայն նավաստին ու սիրուհին կենդանի մնացին միայն «Սիրահարները» վերնագիրը կրող հատվածում:
Իմ սիրելի Բերնար, խոստանալով գրել քեզ, ցանկանում եմ նամակս սկսել` պատմելով այն մասին, որ աշխարհի այս հատվածը ինձ այնքան գեղեցիկ է թվում, որքան Ճապոնիան միջավայրի մաքրության և երփներանգ գունային էֆեկտների համար:
Ջրի տարածությունները, ինչպես ճապոնական դրոշմներում, գեղեցիկ զմրուխտյա բծեր և հարուստ կապույտի երանգ են ստեղծում բնապատկերներում: Աղոտ նարնջագույն մայրամուտները, ինչպես չքնաղ դեղին արևներ, դաշտերը կապույտ են դարձնում: Այնուամենայնիվ, ես հազիվ թե կարողանայի տեսնել աշխարհի այս վայրը իր սովորական ամառային գունագեղության մեջ: Կանանց զգեստները գեղեցիկ են, և հատկապես կիրակի օրը բուլվարում կարող ես տեսնել շատ բնական ու լավ ընտրված գունային համադրություն: Եվ դա, անկասկած, ամռանն ավելի պայծառ կդառնա:
Ես ափսոսում եմ, որ ապրելն այստեղ այնքան էժան չէ, որքան հույս ունեի և մինչ այժմ չեմ գտել հեշտ տարբերակ, ինչպիսին կարող էի գտնել Պոնտ-Ավենում:
Պետք է իմանալ տեղական պատուան[2], անհրաժեշտ է իմանալ նաև, թե ինչպես են ուտում բույաբեսը[3] և այոլին[4]: Իսկ հետո, անկասկած, պետք է գտնել ոչ թանկ հյուրանոց:
Եթե մեզնից մի քանիսը այնտեղ լինեին, հակված եմ հավատալու, որ ավելի բարենպաստ պայմաններ կստանայինք: Գուցե արևի լույսին ու գույնին սիրահարված որոշ նկարիչների համար նպաստավոր կլիներ դեպի հյուսիս արտագաղթումը:
Ճապոնացիներն իրենց երկրում հնարավոր է` առաջընթաց չունենային, բայց կասկած չկա, որ իրենց արվեստը Ֆրանսիայում առաջ է գնում:
Այս նամակի վերևում ես քեզ ուղարկում եմ աշխատանքի մի փոքր էսքիզ, որն ինձ մտահոգում է. այն է, թե ինչպես դրանից ինչ-որ բան պատրաստեմ: Նավաստիները ետ են վերադառնում իրենց սիրուհիների հետ դեպի քաղաք, որը կազմում է հսկա դեղին արևի առջև բացվող կամրջի արտասովոր ուրվագիծը: Նույն բացվող կամրջից մի խումբ լվացք անող կանանց հետ մեկ ուրիշ աշխատանք ունեմ:
Երջանիկ կլինեմ մի քանի տող ստանալ քեզանից և իմանալ, թե ինչով ես զբաղված և ուր ես պատրաստվում գնալ: Ջերմորեն սեղմում եմ քո և ընկերներիս ձեռքերը:
Անկեղծորեն քո Վինսենթ
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը