Գևորգ Բադալյան

Armenian
    Գևորգ Բադալյանը ծնվել է 1990թ. Երևանում: 1998-2005թթ. սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Սկսել է ստեղծագործել վաղ տարիքից: 2006թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի ստեղծագործական բաժին (Վարդան Աճեմյանի դասարան), այնուհետև` դաշնամուրային (Անահիտ Ներսիսյան, Հասմիկ Տեր Անտոնյան)` ավարտելով գերազանցությամբ:
    Հեղինակ է մի շարք կամերային ստեղծագործությունների, նաև խմբերգային և սիմֆոնիկ (Պրելուդ և Սկերցո սիմֆոնիկ նվագախմբի համար), որոնցից մի քանիսը կատարվել են միջազգային բեմերում, այդ թվում` Նյու Յորքի “Carnegie Hall” համերգասրահում (հայկական ժողովրդական երգերի մշակումներ լարային կվարտետի համար): Երաժշտություն է գրել նաև երեխաների համար:
   Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր և մրցանակակիր է:
   Գևորգ Բադալյանը իր կատարումներով ելույթ է ունեցել Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, նաև արտերկրում` ակտիվորեն հանդես գալով որպես հեղինակ-կատարող:
  • Hits: 6953

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: