Սահմանը մի բան է, որը հորինել են մարդիկ, որից էն կողմ «չի կարելին» է, սահմանը հորինել են մարդիկ, սահմանը հորինել են մարդիկ... սահմանը հորինել են, հո-րի-նել: Մարդն անսահմանություն է, մարդը եզր չունի, մարդը անվերջ է...
Սպիտակ սավանի վրա, սպիտակ սենյակում մենք կխոսենք խաղաղության մասին, իսկ մի քանի պատ այն կողմ ամեն ինչ կհոսի նույն դանդաղությամբ... Դու կզգաս մարմինս` ամեն շարժումով, ու ես կասեմ քեզ` Ջոն, իմ չկարդացած գիրք, չմեռնես…
«The Bedroom Philosopher»-ը («Ննջարանի փիլիսոփա») ավստրալիացի երգիծաբան, դերասան և երգահան Ջասթին Հեզլվուդի կեղծանունն է, ստորև ներկայացվող տեքստն էլ` երգի խոսքեր: Երգը ներկայացվել է 2005–ին և ներառվել ավստրալիական հիթերի ցանկում: Ու կարևոր չէ, թե որքանով է այդ տեքստը համապատասխանում իրականությանը. երգիծաբանի սուր աչքից չի վրիպում ոչ մի մանրուք…
Երանի մեքենա լինեի, անցնեի, ետ չնայեի: Սիրուն կինը կտրեր մազերս, ու ես հրճվեի ու տունդարձի ճանապարհին ողբայի, որ գեշ եմ: Տուն մտնեի, մազերս նորից կտրեի, նոր առած կոշիկներիս ցավից ճչալով`անբռնազբոս գոռայի փողոցում, ու արնոտված բամբակները հանելով` ես ինձնից դուրս նետեի սեռը, սեռերն ու կանացիությունը…