Աննյութեղեն պատերին գրառելով

Դավիթ Մուրադյան. «Մինչդեռ վերջին մեծ վեպը գրվել է համարյա կես դար առաջ: Վերնագիրը՝ «Մենության հարյուր տարին»: Իսկ հետո, իհարկե, լավ վեպեր կամ հետաքրքիր, նկատելի կամ նույնիսկ` տաղանդավոր, բայց մեծը, դարակազմիկը, կեցության առեղծվածների հետ մերձեցողը, որ կյանքն առասպելի չափով է վիպերգում և գաղտնազերծում է իրականությունը երևակայությամբ, դեռևս ոչ»:

Էգոյանի հետադարձ հասցեն

«Արարատը» հայտնություն էր միլիոնավոր օտարերկրացիների համար ու սպասված և միաժամանակ անսպասելի`հայկական միջավայրերում: Այդ ֆիլմում Էգոյանին առաջին հերթին հետաքրքրում էր մարդու հարաբերությունն իր անցյալի հետ: Իսկական արվեստագետի տեսողությամբ նա հայտնաբերում էր, որ անցյալը նույնպես զննում է ժամանակակիցներիս և նույնիսկ ազդեցություն գործում ներկայի վրա: Հատկապես, եթե եղել է ճակատագրական:

Անծովության թախիծ կամ խորության բարձրությունը

Դավիթ Մուրադյան . «- Հայերը մի առանձին գորովանքով են նայում ջրին: Ձեզ մոտ ջուրը քիչ է:- Այս խոսքերն ասաց լատվիացի բանաստեղծ Մարիս Չակլայսը` իր հմայիչ-բալթիական ռուսերենով, երբ մի հին, չարքաշ գետանավ բերում էր մեզ` տարբեր երկրներից հավաքված գրողներիս, ընդհուպ մինչև ծովախորշ, որտեղ մասնակցելու էինք բացօթյա պոետական ընթերցումների»:

Դրոշակ, որ նայում է մեզ

Դավիթ Մուրադյան. «Վարդապետը ողջույնի խոսք էր ասում մեզ, իսկ մենք` երիտասարդ գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, ակնդետ նայում էինք հանդիպակաց պատին, որտեղ կողք կողքի երկու դրոշակներ էին համակեցված` Խորհրդային Հայաստանի կարմրակապույտը և Առաջին հանրապետության եռագույնը: Այսինքն` ընթացիկ քաղաքական իրողությունն ու պատմական չդադարող հիշողությունը, անկախության ճիգը կրող խորհրդանիշ, որն այսպես կենդանի ու առարկայական, հավասարազոր և այլընտրանքային, հուշում էր, հարցնում, հորդորում»:

Դարը դարին կապելով

Դավիթ Մուրադյան. «Հարուստ ճանապարհ է, վաստակած: Դարից դար տեղափոխված մեր գրականությունը ունի այդ տեղափոխությանը մասնակից վարպետ: Իսկ ինքը`Պերճ Զեյթունցյանը, այսօր հավանաբար կասի «Ես առաջին անգամ դարձա յոթանասունհինգ տարեկան»:

Փոքր Մհերի դրախտավայրը

Դավիթ Մուրադյան. «Մարտը մեզ ընդհուպ մոտեցնում է Չարենցին, իսկ Չարենցը` հայկական ինքնահարցերի անհանգստությանը, մանավանդ որ 20-րդ դարի «Երկիր Նաիրին» գրված է, իսկ 21-րդ դարի «Երկիր Նաիրին»` դեռ ոչ»:

Հո՞ երթաս, մարդ աստծո

Հուսիկ Արա. «Մարդը մտքի կրողն է, և նրա մտքի բացառիկությունը գեղարվեստական դրսևորումն է: Ի տարբերություն հրեշտակների, որ միայն միտք են ու հոգևոր գոյակցություն` մարդը նաև նյութական արժեքների կրողն է և միշտ պահպանել է հավասարակշռությունը»:

Հունը և հոսանքը

Արվեստը միշտ էլ զգուշացնում է: Այս դեպքում`ինքնավերադարձի մասին: Ոչ թե դեպի ետ, այլ հենց ներկայի մեջ: Այս խնդիրն ավելին է... կինոյից: Ինքնության վերահայտնաբերման պահանջը`նոր կենսափորձով հարստացած, կանգնած է մեր ժամանակի ծանրությունը տանող և նույնիսկ`այդ ծանրությունից փախչող մարդու, մեր կյանքի ամբողջ բովանդակության առջև, թեպետ այդ բովանդակության հեղինակներից մեկը, - ոչ ամենավերջինը, անշուշտ, - էլի մշակույթն է մնում:

Հովհաննես Գրիգորյանի հետ

Հարություն Պերպերյան. «Քերթողության կաղապարված ձևերը հարցադրող Հովհաննես Գրիգորյան գտած ու բյուրեղացուցած էր բանաստեղծական արձակունակ լեզու մը, որ առիթը կու տար իրեն այնպիսի աշխարհ մը ստեղծելու, որ հարազատ էր իր ապրած իրականության - չոր, դաժան, անկեղծ և միաժամանակ՝ գեղեցիկ: Իր տողերը միշտ պիտի արձագանգեն մեր մտքերուն մեջ: Դժբախտաբար, արդի հայ քերթողությունը կորսնցուց իր ամենատաղանդավոր զավակներեն մեկը»:

Կոշիկի մեջ մորս ոտքն էր

Մանե Գրիգորյան, էսսե «Ինձ զատիկին ներկած ձու տվեցին ու նայեցին այնպես, ինչպես որբին են նայում: Դրանից հետո ամեն տարի ավելի խորն էի զգում որբությունս: Ես Նոր տարին հիշում եմ ինձ միջանցքում կանգնած, որովհետև եղևնու հոտը հարևանի տնից էր գալիս, ու մենք արդեն մենակ էինք: Հետագայում ավելի էինք մենակ լինելու»:

Ես վառել էի ձեռքս

Հետո ես լսում եմ, որ մի անհայտ հիվանդություն է ինձ կպել, որ հետո կտարածվի մրմնովս մեկ, որ հնարավոր է` բակի երեխաներն էլ վարակվեն, որ ձեռքերիս վերքերը շուտով թևերիս կանցնեն, հետո ոտքերիս, որ իմ պես մեկն էլ է եղել, որին «սանատորյա» տարան, բայց որը հետո չեն հիշում` ինչ եղավ:

Ես-ի ու Մենք-ի հանդիպումը

Դավիթ Մուրադյան. «Ես սիրում եմ երկու հայկական ֆիլմ: Մեկը կոչվում է «Բարև, ես եմ»: Մյուսը`«Մենք ենք, մեր սարերը»: Մեկում իր հողից սերված հայն է`աշխարհի լայն ու անհանգիստ խաչմերուկներում, մյուսում`սեփական սարերին հենված ժողովուրդը: Մեկում անհատն է, նրա բաց ու հարուստ Ես-ը, մյուսում` ազգի իմաստուն հավաքականությունը»:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: