«Ձմեռնամուտի համերգ»․ «Հովեր»  երգչախումբը կներկայացնի հայաստանյան պրեմիերաներ

«Ձմեռնամուտի համերգ»․ «Հովեր»  երգչախումբը կներկայացնի հայաստանյան պրեմիերաներ

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան՝ «Ձմեռնամուտի համերգը»։

Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները Հայաստանում կկատարվեն առաջին անգամ։ Ծրագրում Գ․ Հոլսթի, Պ․ Հինդեմիթի, Դ․ Լիգետիի, Վ․ Տորմիսի, Ա․ Պյարտի, Վ․ Բուխենբերգի, Մ․ Օստրժիգայի ստեղծագործություններն են։

«20-րդ դարի արեւմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային երաժշտության յուրատեսակ էքսկուրս է լինելու։ Նրանք ստեղծագործել են նույն ժամանակաշրջանում, սակայն խոսել են «տարբեր» լեզուներով, տարբեր մտածողությամբ ու մոտեցումներով», - նշում է խմբավար Նարինե Ոսկանյանը։

Համերգի առանձնահատկություններից մեկը լեզուների բազմազանությունն է․ հնչելու են գործեր ֆրանսերենով, անգլերենով, լատիներենով, ինչպես նաեւ հունգարերենով եւ էստոներենով։

Համերգը նվիրված է Երեւանի պետական կոնսերվատորիայի 100-ամյակին։

  • Created on .
  • Hits: 945

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: