ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում» տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացը. նոր սերնդի ակնկալիքներն ու անելիքները» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին տասներկու երիտասարդներ ՀՀ տարբեր բուհերից ու գիտակրթական կենտրոններից: Մասնակիցներն ընտրվել էին նախապես ուղարկված զեկուցումների միջոցով:
Գիտաժողովը կազմակերպել էին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը և «Լազարյան ինստիտուտ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը:
Մասնակից ուսանողների զեկուցում-ները վերաբերում էին ինչպես բուն ցեղասպանության գործընթացին, այնպես էլ հետագա սերունդներին՝ վերապրողներին և պահանջա-տիրության հարցին: Քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետևանք-ներին, իրավական գնահատա-կաններին և մշակութային ժառանգության ոչնչացմանն առնչվող հարցեր: Մելինե Անումյանը նշեց, որ զեկուցումները կտեղադրվեն կենտրոնի պաշտոնական կայքում (Akunq.net), իսկ լավագույնները կթարգմանվեն անգլերեն:
Անդրադառնալով ցեղասպանության թեմայի հանդեպ հետաքրքրությանը՝ Անումյանն ասաց. «Հայոց ցեղասպանությանը առավելապես անդրադառնում են պատմաբանները և թուրքագետները: Ցանկալի կլիներ, որ այլ ոլորտի մասնագետներ նույնպես իրենց նեղ մասնագիտական ռակուրսով քննարկեին այս հարցը»:
«Հետազոտությանս նպատակն էր ցույց տալ, որ մինչև 1948 թվականը՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի» ընդունումը, ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը նույնպես եղել է պատժելի, կարգավորվել է համաձայն սովորույթային միջազգային իրավունքի»:
Գիտաժողովից հետո Գոռ Եդիգարյանը որոշել է ընդլայնել իր զեկուցումը. «Մտադիր եմ լրացնել զեկուցումս թուրքական թերթերի օրինակներով, պետք է փնտրեմ և գնտեմ դրանք»:
«Հայերի վաստակը Օսմանյան կայսրության ճարտարապետության, արհեստագործության, գրատպության, թատրոնի և ֆինանսների բնագավառներում». սա Սերյոժա Գրիգորյանի զեկուցման թեման է: Նա թեմայի ուսումնասիրությունը սկսվել է ոսկերչության նկատմամբ հետաքրքրությունից:
Սերյոժան վստահեցնում է, որ կայսրությունում չի եղել մի այնպիսի բնագավառ, որտեղ հայերն իրենց ներդրումը ունեցած չլինեն:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3595