Անրի Վերնոյին նվիրված օրերի մեկնարկը տրված է

Երևանի պետական կամերային թատրոնում կայացավ Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) «Մայրիկ» գրքի շնորհանդեսը, որով էլ տրվեց Երևանում Անրի Վերնոյին նվիրված օրերի մեկնարկը: Գիրքը հայերենով լույս էր տեսել դեռ 1988 թվականին Սոֆիկ Ավագյանի թարգմնությամբ (ֆրանսերենից): «Մայրիկը» վերահրատարակվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
Ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասը. այսպես է Վերնոյին բնորոշել Ժակ Շիրակը: Վերնոյը նկարահանել է քառասուներկու ֆիլմ, վեց ֆիլմերի սցենարի հեղինակ է: Ֆիլմերից մի քանիսում հանդես է եկել նաև որպես դերասան և պրոդյուսեր:
Ռեժիսորն ինքը ֆիլմը համարել է իր հոգու պարտքը: Հոգու պարտքը հուզել է շատերին, առաջացրել մեծ հետաքրքրություն: Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ «Մայրիկը» ԱՄՆ-ում լույս տեսավ շուրջ 200.000 օրինակով, իսկ Երևանում գրքի 300.000 օրինակ սպառվել է ընդամենը տասը օրում:
Ռեժիսորին նվիրված օրերի շրջանակում նախատեսված է անցկացնել նաև հուշ-երեկո, ինչպես նաև ռեժիսորի մի քանի ֆիլմերի ցուցադրություն Երևանի պետական համազգային թատրոնում: Անրի Վերնոյի օրերը Երևանում կազմակերպել է ՀՀ Մշակույթի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3059