Yerevan Sketchbook. ինքնատիպ ալբոմ` Երևանի պատկերներով

Օպերա, Կասկադ, Մատենադարան. այս և այլ ծանոթ ու անծանոթ քաղաքային պատկերներ կներկայացվեն մեկ պատկերագրքում: «Զանգակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստում Yerevan Sketchbook ճեպանկարների գիրքը:
Մտահղացումը հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանինն է: Cultural.am-ի հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ պատկերագիրքը կարևոր է և՛ մշակույթի, և՛ տուրիզմի զարգացման տեսանկյունից.«Ժամանակին կար «Երևան» ուղեցույց, որն ուղղորդում էր դեպի Երևանի ժամանցի և մշակութային վայրեր: Հիմա էլ կա նման ուղեցույցներ հրատարակելու կարիք: Yerevan Sketchbook-ի միջոցով փորձել ենք լրացնել այդ բացը: Գիրքը լույս է տեսնելու անգլերենով: Այն հետաքրքիր հուշանվեր կլինի օտարերկրացիների, ինչու չէ, նաև մեզ՝ հայերիս համար»:

Պատկերագրքի նպատակն է ցույց տալ ոչ միայն քաղաքի գեղեցիկ վայրերը, այլև մոռացված փողոցները, ստեղծել կոլորիտ: Բացի ճեպանկարներից` գիրք-ալբոմում կընդգրկվեն նաև տեքստեր՝ ըստ էջի տրամադրության, կախված նրանից, թե ինչ է փոխանցում ճեպանկարը, և ինչ ինֆորմացիայով կարելի է այդ փոխանցած հաղորդագրությունը համալրել:

Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 5183