Հայաստանի օպերային երգչի հաղթանակը Ռիմսկի-Կորսակովի անվան մրցույթում

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Հեղինակավոր երաժշտական մրցույթն ընթացել է ս.թ. հունվարի 28-31-ը Տիխվինում` ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռիմսկի-
Կորսակովի հայրենի քաղաքում: Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային և օպերային կատարումների գծով: Կամերային բաժնի համար ընտրվել էին 15 կատարողներ, օպերայինի համար` 44 մասնակիցներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից և Չինաստանից:

- Created on .
- Hits: 3120