«Գրականությունն ինձ համար սովորելու, ապրելու տեղ է եղել»

Այսօր «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ հերթական գրական հանդիպումը: Հյուրը բանաստեղծ Աննա Դավթյանն էր: Բացի ստեղծագործելը՝ նա զբաղվում է լուսանկարչությամբ, ժամանակակից գրականության թարգմանությամբ: 2012-ին լույս է տեսել Աննա Դավթյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Գիրք Շնորհակալության»-ը: «Գրելիս շնորհի զգացողություն ունեի, այն ամենը, ինչի մասին գրել եմ, ինձ համար սովորելու, ապրելու տեղ է եղել, տեղ, որի գոյությունը հասցրել է շնորհակալության»,- ասում է հեղինակն ու ավելացնում, որ իր շնորհակալությունը ավելի լայն է պետք հասկանալ, քանի որ այն մանրի ու մեծի փոխհարաբերության մասին է:
Գրախանութում հավաքվել էին Աննա Դավթյանի գրչակից ընկերները, երիտասարդ ստեղծագործողներ և ընթերցողներ: «Աննա Դավթյանի պոեզիան լավ իմաստով համասեռ է, ներդաշնակ, քանի որ այնտեղ ոչ թե առարկան է, այլ առարկայի զգացողությունը, ոչ թե միտքը, այլ մտքի զգացողությունը»,- նշեց գրող Վահրամ Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում Աննա ընթերցեց իր բանաստեղծությունները, ներկաներն էլ հնարավորություն ունեցան ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:
Ստորև ներկայացնում ենք Աննա Դավթյանի բանաստեղծություններից:
Աննա Կարապետյան
Լուսանկարները՝ Աննա Կարապետյանի

***
Այն, ինչ ընկած է գիշերից
մինչև առավոտ –
նախշերը շարժումները, խարխափումը,
վախը, այլությունը,
և այն, ինչ ցերեկվա մեջ է –
միշտ եղածը, չկրկնվողը,
ցանկությունը՝ դեպի գիշերը գնացող,
փախուստը, մնալը, նայելը,
և այն, ինչ բացարձակ սահմանին է,
և այն, որ տեղավորվելու հատկություն չունի, շարժվում է,
և այն, որ կանգնած է, բայց չկա, և այն, որ կա ինչ-որ տեղ,
ԲՈԼՈՐԸ
իմ մեջ են:
Աննա Դավթյան

- Created on .
- Hits: 3911