Քշիշտոֆ Պենդերեցկին հեռացավ վերադառնալու ակնկալիքով

    Այսօր Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվեց մեծանուն լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու կյանքին և գործունեությանը նվիրված «Լաբիրինթոսի արահետներով» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրումից հետո Ք. Պեդերեցկին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ամբողջացնում է իր կյանքի կարևոր պահերը: Նշեց նաև, որ Հայասատնից ամեն անգամ հեռանում է վերադառնալու ակնկալիքով: Ֆիլմի դիտումը կոմպոզիտորը համարեց իր հոբելյանին նվիրված միջոցառումների գագաթնակետը: Պեդերեցկին ևս մեկ անգամ շեշետեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալիզմը և շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:
    Հիշեցնենք, որ սա հայտնի երաժիշտի 4-րդ այցն է Հայաստան: Նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ վերջին համերգը: Նվագախումբը ղեկավարում էր Էդվարդ Թոփչյանը: Համերգը անցկացվել է Ք. Պենդերցկու 80-ամյա հոբելյանի առթիվ: Այքանով Երևանում եզրափակվեց Երևանյան հեռանկարներ 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հունվարի 13-16-ը Երևանում անցկացված «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը:
  • Created on .
  • Hits: 2911

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: