Աշխեն Դավթյանի լուսանկարչական որոնումները

    Դեկտեմբերի 3-ին Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է լուսանկարիչներ Աշխեն Դավթյանի, Արմեն Հակոբյան Թամրազյանի, Բեռտա Մարտիրոսյանի և Էդուարդ Սողոյանի ընդհանուր «Որոնումներ հեռացող աշխարհում» խորագրով ցուցահանդեսը (ցուցահանդեսի հեղինակ և համադրող` Արփա Հակոբյան): Լուսանկարիչներից Աշխեն Դավթյանը, ով շատերին հայտնի է Pirate մականունով, ներկայացնում է «Կանգնեցրած պահը» խորագրով ֆոտոշարքը: Մեզ հետ զրույցում լուսանկարիչը նշեց, որ այս նկարներում կանգնեցրել է պահը, սակայն յուրաքանչյուրը կարող է մտնել դրա մեջ և զգալ ընթացքը: «Այսինքն՝ մտնել դրա իրական ժամանակի մեջ, անջատվել ինֆորմացիոն աշխարհից ու միանալ էներգիայի աղբյուրին, որի ժամանակ էլ կզգաս քո՝ որպես տիեզերքի միկրոմարմնի հնարավորությունների անսահմանափակությունն ու ամենաիսկական երջանկությունը: Ամեն մեկս Cucahandes2ժամանակի ընթացքում կորցնում ենք ինչ-որ բան, և այդ կորուստի շունչը կա այս նկարներում: Լուսանկարիչներից մեկն իր լուսանկարներով սովետի մնացորդն է հիշեցնում, մյուսը հիշեցնում է, որ քո աշխարհը ոչ թե շրջապատում է, այլ քո ներսում »,- նշեց Պիրատը,  ապա հավելեց, որ իր նկարներում կարող ես գզալ քո հնարավորությունների անսահմանափակու-
թյունը, այսինքն՝ ամեն նկար գրեթե միկրոմեդիտացիա է: Լուսանկարիչը շատ է կարևորում վերլուծությունները և քննադատությունը, որն իր միտքը ավելի է լայնացնում և նոր գաղափարներ է առաջացնում:
    Տեղեկացնենք, որ ՆՓԱԿ-ում «Որոնումներ Հեռացող Աշխարհում» խորագրով ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունվարի 25-ը:
                                                                                       
                                                                                                                                    Անի Հակոբյան 
 
  • Created on .
  • Hits: 3263

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: