ՄՆՋԱԽԱՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՄՐՑԱՆԱԿՈՎ
Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի Բանիա Լուկա քաղաքում անցկացված «Ոսկե Լուսան» միջազգային թատերական 3-րդ փառատոնին՝ դերասանուհի Նաիրա Եդիգարյանի հեղինակային «Անհայտ ժամանակների մարդը» մոնոներկայացմամբ:






















