Մեր համերգներին դպրոցահասակ երեխան, որ ամբողջովին չի կլանել աշխարհի բացասական ինֆորմացիան, առանձնակի հաճույքով է լսում Կոմիտաս, քաղաքային ռոմանսներ, Բաբաջանյան, Հախինյան, Եկմալյան, ժամանակակից կոմպոզիտորների գործեր: Հենց պահանջարկ ձևավորելն է, որ դառնում է խնդիր: Եթե իշխանությունները չեն ձևավորում նման պահանջարկ, հանցավոր է նրանց մոտեցումը: