Գրքի երևանյան 3-րդ փառատոն. Գրական մրցույթ

 

2019 թվականի նոյեմբերին տեղի կունենա Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.                                                                      

  • Արձակ(երկու մրցանակ) 
  • Պոեզիա(երկու մրցանակ)
  • Դրամատուրգիա (երկու մրցանակ) 

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չեն կարող:

 Մրցույթին պետք է ներկայացնել՝

  • ինքնակենսագրություն (CV),
  • 3 պատմվածք / էսսե կամ վեպից / վիպակից հատված (նվազագույնը՝ 30 էջ)` «Արձակ» անվանակարգի համար,
  • 15 բանաստեղծություն՝ «Պոեզիա» անվանակարգի համար,
  • 1 պիես՝ «Դրամատուրգիա» անվանակարգի համար: 

Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է առանձին գրքով հրատարակված չլինեն: 

Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։ 

Հաղթողները կստանան դրամական պարգև 400 000-ական դրամ (ներառյալ հարկերը): 

Հայտի փաթեթը անհրաժեշտ է ուղարկել evnbookfest@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ կցելով կոնտակտային տվյալները և նամակի «թեմա» (subject) տողում նշելով՝ «Գրական մրցույթ և գրողի անուն-ազգանունը»։ 

Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հաղթող գործերից հատվածներ են հրապարակվելու: Եթե 2020 թվականի ընթացքում հեղինակները հաղթած գործերը չհրատարակեն, Գրքի երևանյան փառատոնը իրավունք ունի դրանք ամբողջությամբ հրապարակելու:

 Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատելու է՝ հաշվի առնելով. 

-        ժանրային իրացումը

-        կառուցվածքը

-        լեզուն և ոճը

-        գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը

-        նորարարությունը:

 Մասնագիտական ժյուրիի կազմում են. 

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Գրիգոր ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քրիստինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արամ ՊԱՉՅԱՆ

Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Ալվարդ ՍԵՄԻՐՋՅԱՆ

Տիգրան ՍԻՄՅԱՆ: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 20-ն է։

 Հարցերի դեպքում կարող եք գրել evnbookfest@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ փառատոնի ֆեյսբուքյան էջին։

  • Created on .
  • Hits: 3261

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: