ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՊԻԿԱՍՈՅԻ ՆԿԱՐԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵՆ ԻՐԱՆՑԻ ՆԿԱՐՉԻ ԳՈՐԾԵՐՈՎ
The New York Times պարբերականը գրում է, որ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիայի վերաբերյալ հրամանագրի դեմ բողոքի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի ու արևմտյան այլ վարպետների գործերը փոխարինել են իրանցի նկարիչների գործերով:
Սրահում կարելի է տեսնել ծնունդով իրանցի նկարիչ Թալա Մադանիի, քանդակագործ Փարվիզա Թանավոլիի և լուսանկարիչ Շիրանա Շահբազիի արվեստի գործերը։

«Այս աշխատանքների հեղինակներն այն ազգերի ներկայացուցիչներն են, որոնց երկրների քաղաքացիներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ: Այս գործերը ցույց են տալիս, որ հյուրընկալության ու ազատության գաղափարները կարևոր դեր են խաղում ինչպես այս թանգարանի, այնպես էլ ողջ երկրի համար»,- The New York Times-ի հաղորդմամբ՝ նշել են թանգարանից:


- Created on .
- Hits: 2913