ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԱՆՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Մեկնարկել է Կաննի ամենամյա կինոփառատոնը, որը կտևի մինչև մայիսի 22-ը:
Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի ղեկավար, ավստրալացի 70-ամյա ռեժիսոր Ջորջ Միլլերը հայտնել է, որ աշխատանքները կգնահատվեն շատ անկեղծ: Այս տարի Միլլերի հետ ֆիլմերը կգնահատեն ամերիկացի դերասանուհի Կիրստեն Դանստը, ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադին, կինոռեժիսոր Առնո Դեպլեշենը, իտալացի դերասանուհի և կինոպրոդյուսեր Վալերիա Գոլինոն, դանիացի դերասան Մադս Միկելսենը, հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմաշը, Իրանից պրոդյուսեր Կատայուն Շահաբին և կանադացի դերասան և պրոդյուսեր Դոնալդ Սազերլենդը:
Կաննի փառատոնը բացվել է աշխարհահռչակ ռեժիսոր Վուդի Ալենի «Cafe Society» ֆիլմով: Վուդի Ալենի ֆիլմերն արդեն երրորդ անգամ են արժանանում այս պատվին։
- Created on .
- Hits: 2767