Հենրիկ Էդոյան
Հենրիկ Անտոնի Էդոյանը ծնվել է 1940 օգոստոսի 31-ին Երևանում:
1957-ին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-62-ը ծառայել է խորհրդային բանակում։ 1967-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, 1970-ին` ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971-ից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973-ից` դասախոս։
1974-ին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։, 1990-ին` դոցենտի աստիճան, 1991-ին` պրոֆեսորի կոչում։ 1986-2008-ին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։
Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ 1995-96-ին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում։
Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։
Տարվա լավագույն գրքի համար 2002-ին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակով (2004)։
2005-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար
Բանաստեղծական ժողովածուներն են` «Անդրադարձումներ» (1977), «Պատկեր և կեսօր» (1980), «Երկրային ժամանակ» (1983), «Այժմ և միշտ» (1987թ.), «Քայլեր և ստվերներ» (1996):
Գրականագիտաան աշխատություններն են` «Եղիշե Չարենցի պոետիկան» (1986), «Հետգրություն» (2001)։
Հենրիկ Էդոյանի թարգմանությամբ լույս են տեսել` Նիկոլայ Տիխոնովի «Կավ և կրակ», «Ոսկի Լոտոս (Հին Արևելքի պոեզիա։ Եգիպտոս, Հնդկաստան), XX դարասկզբի ռուսական գրականություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), «Հին արևելքի պոեզիա» (ժողովածուի «Եգիպտոս», «Հնդկաստան» բաժինները և «Պաղեստին», «Իրան», «Չինաստան», «Ճապոնիա» բաժինների առանձին գործեր թարգմանել է Հ. Էդոյանը), «Մեռյալների գիրք», «Աստվածների ժամանակը»։
- Hits: 9510