Ալի Աշրաֆ Դերվիշյան
Foreign
![ALI ashraf dervishyan](/images/ALI_ThiNKing.jpg)
Մանկավարժական կրթություն ստանալուց հետո դասավանդել է Գիլանի և Շահաբադի գյուղական դպրոցներում: Այդ տարիները մեծ հետք են թողել նրա ստեղծագործական կյանքում: Չքավոր, սովի դեմ պայքարող, հալածված այդ գյուղացիներից շատերը դարձել են նրա պատմվածքների հերոսների նախատիպեր:
Հետագայում Դերվիշյանը տեղափոխվել է Թեհրան, ուսումը շարունակել Թեհրանի համալսարանի գրականության ֆակուլտետում: Հեղափոխությունից առաջ մի քանի անգամ բանտարկվել է քաղաքական գործունեության պատճառով: Իր առաջին պատմվածքը հենց բանտում է գրել:
Նա մի քանի պատմվածքների ժողովածուների, վեպերի հեղինակ է: Նրա գրքերը վերահրատարակվել են մի քանի անգամ և շարունակում են հրատարակվել ու վերահրատարակվել:
- Hits: 17857