Ռազմիկ Մարուքյան. Արվեստն անծայրածիր ազատություն է (ֆոտոշարք)
Ռազմիկ Մարուքյան, բալետի արտիստ: Աշխատանքին զուգահեռ ծառայում է բանակում։ Զորամասի ղեկավարությունը նրան հնարավորություն է տվել համատեղել բալետը և զինվորական ծառայությունը։
-Մենք մեր աշխատանքով ավեստի հանդեպ նոր ընկալում պետք է ստեղծենք:
Երիտասարդ արվեստագետի համար հեշտ չէ շրջապատին իր արվեստը բացատրելը։ Հայաստանյան հասարակության մեջ կարծրատիպ կա, որ բալետը տղաների համար չէ։
20-ամյա բալետի արտիստն արդեն հասցրել է աշխարհի տարբեր երկրների մեծ բեմեր գրավել իր ելույթներով։ Բալետի արտիստի աշխատանքն աշխարհում ներառված է դժվարին մասնագիտությունների ցանկում։ Ըստ Ռազմիկի՝ որևէ բան անելիս կամ պետք է լավ անել, կամ ընդհանարապես չանել:
Ինչպես բալետի շատ արտիստների՝ Ռազմիկին ևս, ստիպելով են ուղարկել բալետի: Տարիների ընթացքում վարժվել է, իսկ հետո վարժանքը փոխարինվել է սիրով:
-Բալետում մնալու երկու բանաձև կա՝ սիրել և սիրելով մարզվել:
Ռազմիկի համար բեմը այն տեղն է, որտեղ մարդը կերպարակերտման միջոցով կարողանում է ապրել տարբեր կյանքով:
-Միանշանակ կա բեմական կյանք և բեմից այն կողմ... արվեստը անծայրածիր ազատությունի ունի, այն ինչ կարող ես անել բեմում, կյանքում չես կարող և՝ հակառակը:
Բեմ դուրս գալուց առաջ Ռազմիկն «անջատում է» կյանքի Ռազմիկին, ըստ նրա՝ կան պահեր, որ պիտի էությմաբ տրվես այդ վայրկյանին:
-Ամեն փորձ տարբեր է մյուսից, ամեն փորձին նոր խնդիրներ ու մարտահրավերներ են առաջանում: Ամեն անգամ ինքդ քեզ ապացուցելու բան պիտի ունենաս, պարողի միակ մրցակիցը պետք է լինի հենց ինքը:
Զարա Ղազարյան
- Created on .
- Hits: 84153