Ամփոփվեց «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխությունը
Հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային կյանքում կան հաստատություններ և նախաձեռնություններ, որոնց առաքելությունը չի սահմանափակվում միայն մեկ սերնդի գործունեությամբ։ Դրանք ժամանակի ընթացքում ձևավորում են արժեքների շարունակականություն, պահպանում ազգային հիշողությունը, միավորում հայրենիքում և Սփյուռքում ապրող մտավորականներին՝ մշակույթը դարձնելով ազգային ինքնության պահպանման ու փոխանցման կենդանի միջոց։ Այդպիսի առաքելություն ունի նաև Թեքեյան մշակութային միությունը, որի նախաձեռնությամբ օրերս Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության եզրափակիչ արարողությունը։
1992 թվականից անցկացվող մրցանակաբաշխությունը 2003 թվականից դարձել է ամենամյա՝ նպատակ ունենալով արժևորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտավորականների, գիտնականների, գրողների ու արվեստագետների ստեղծագործական վաստակը։ Այս տարի մրցանակներ շնորհվեցին «Գրականություն», «Հայագիտություն» և «Կերպարվեստ» անվանակարգերում։ Հանձնվեց նաև հատուկ մրցանակ՝ հայապահպանության, ազգային արժեքների տարածման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար։

Արարողությունը սկսվեց աղոթքով և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, որը ներկաներին փոխանցեց Հայր Ասողիկը։ «Գրականություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Ֆրանսիայից ժամանած Անրի Կյունին՝ Կոմիտասի կյանքին նվիրված «Մահ գոյություն չունի» գրքի համար։ Գրականության մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը առանձնահատուկ կարևորեց այն փաստը, որ աշխատության մեջ կան նյութեր ու փաստեր, որոնք նոր լույս են սփռում Կոմիտասի կյանքի՝ մինչ օրս ոչ ամբողջությամբ ուսումնասիրված էջերի վրա։ Դոլուխանյանի գնահատմամբ՝ գիրքը կարևոր է հատկապես այն պատճառով, որ ընթերցողին հնարավորություն է տալիս ավելի խորությամբ հասկանալու Կոմիտասի կյանքի ողբերգական ընթացքը։ 1915 թվականին հայ մտավորականների հետ աքսորվելուց հետո Կոմիտասը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից, սակայն նրա կյանքի հետագա տարիները՝ մինչև մահը 1935 թվականին, շարունակում են մնալ բազմաթիվ հարցերի և ուսումնասիրության կարիք ունեցող իրողությունների շրջանակում։
«Իսկ ի՞նչ կատարվեց նրա հետ այդ տարիներին, ի՞նչ ճանապարհ անցավ, ի՞նչ ապրումներ ունեցավ, ինչպիսի՞ պայմաններում շարունակեց իր կյանքը․ այս հարցերի շուրջ մեր պատկերացումները դեռևս բավարար չափով ամբողջական չեն։ Գիրքը կարևոր նյութ է տալիս այդ շրջանը հասկանալու համար»,-իր խոսքում ընդգծեց Աելիտա Դոլուխանյանը։
Նա անդրադարձավ նաև գրքում ներկայացված տեղեկություններին՝ Կոմիտասին փրկելու գործում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի դերակատարության մասին։ Դոլուխանյանը կարևորեց նաև Կոմիտասի՝ Կոստանդնուպոլսում գտնվելու և բուժման ծանր ընթացքի վերաբերյալ նյութերը՝ ընդգծելով, որ աշխատությունը ոչ միայն պատմում է մեծ երաժշտի տառապանքի մասին, այլև բացահայտում նրա անհատականության մինչ այժմ քիչ ճանաչված կողմերը։
«Կոմիտասը միայն հայ ժողովրդի հանճարը չէր․ նա համամարդկային մեծություն էր։ Նա ուսումնասիրում էր ոչ միայն հայ երաժշտությունը, այլև քրդերի ու թուրքերի երգերը, խորությամբ բացահայտում դրանց ներքին կառուցվածքը։ Նրա համար երգը պարզապես երաժշտություն չէր։ Դա ժողովրդի ինքնությունն էր, նրա հոգևոր աշխարհը, ազգային դիմագիծը պահպանելու և աշխարհին ներկայացնելու միջոցը։ Կոմիտասը ցանկանում էր հայ երաժշտությունը դուրս բերել ազգային սահմաններից և այն ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը։ Այս գրքի միջոցով մենք ավելի լավ ենք ճանաչում նաև նրա կենսուրախ բնավորությունը, նրա ներաշխարհը, ստեղծագործական ձգտումները և այն շարժառիթները, որոնք պայմանավորել են նրա կյանքի կարևոր որոշումները»,-նշեց Դոլուխանյանը։
Նրա խոսքով՝ «Մահ գոյություն չունի» գիրքը բարեխիղճ, մանրակրկիտ և լուրջ ուսումնասիրության արդյունք է, որը կարող է նոր հետաքրքրություն առաջացնել Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության նկատմամբ։ Աելիտա Դոլուխանյանը ցանկություն հայտնեց, որ աշխատությունը թարգմանվի տարբեր լեզուներով և հասանելի դառնա միջազգային ընթերցողին։

Անրի Կյունին մրցանակը համարեց ոչ միայն մեծ պատիվ, այլև յուրահատուկ հոգևոր հանդիպում Վահան Թեքեյանի հետ։ Նրա ելույթը վերածվեց երկու տարբեր ժամանակներում ապրած մտավորականների արժեքային ու մշակութային ընդհանրությունների մասին խորհրդածության։
«Այս հրավերն ինձ համար մեծ անակնկալ էր և մեծ պատիվ։ Ես հոգեպես մերձեցել եմ Վահան Թեքեյանին՝ հայ պոեզիայի իշխանին։ Թեև մենք տարբեր ժամանակներում ենք ապրել, մեր կենսագրություններում կան զարմանալի զուգահեռներ։ Ես ծնվել եմ Թեքեյանի մահվանը հաջորդած տարում, սակայն այսօր ինձ համար կարծես հնարավորություն է ստեղծվել մտովի հանդիպելու նրան՝ նրա ստեղծագործության, մտքի և հոգևոր աշխարհի միջոցով։ Թեքեյանը ղեկավարել է ուսումնական հաստատություն, իսկ ես Հայաստանում հիմնել եմ ֆրանսիական համալսարանը, որն այսօր Ֆրանսիայի սահմաններից դուրս գործող ֆրանսիական համալսարաններից ամենամեծն ու կայացածն է։ Թեքեյանը ղեկավարել է գրական հանդես, իսկ ես Կովկասին նվիրված «Եվրոպա և Արևելք» ամսագրի խմբագրական հեղինակներից եմ, որը հրատարակվում է «Չոբանյան» ինստիտուտի կողմից։ Թեքեյանը Բոդլերի թարգմանիչներից էր։ Ես ևս փորձել եմ թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մի քանի աղոթքներ։ Այս զուգահեռներն ինձ համար պատահականություններ չեն․ դրանք վկայում են, որ մշակույթը, գրականությունը և հոգևոր արժեքները կարող են միավորել մարդկանց՝ անկախ նրանց ապրած ժամանակից ու աշխարհագրական հեռավորությունից: Թեքյանի համար Հայ եկեղեցին հավատի ամրոց էր, հոգևոր ապաստան։ Նրա ստեղծագործության մեջ զգացվում է այդ կապը, այն ներքին հավատը, որը մարդուն ուժ է տալիս դիմակայելու ժամանակի փորձություններին։ Այս առումով ինձ համար շատ կարևոր է նաև Կոմիտասի կերպարը։ Սողոմոն Սողոմոնյանի հոգևոր որոնումները, նրա տառապանքը, երաժշտական հանճարն ու ստեղծագործական լույսը մի ամբողջ ժողովրդի հոգևոր պատմության արտահայտությունն են։ «Մահ գոյություն չունի» գիրքը ևս մեկ առիթ է՝ վերադառնալու Կոմիտասին և փորձելու ավելի խորությամբ հասկանալ նրա կյանքն ու ժառանգությունը»։

«Հայագիտություն» անվանակարգում մրցանակի արժանացավ պատմաբան Արտակ Մաղալյանը՝ Արցախի մելիքություններին նվիրված իր գիտական ուսումնասիրության համար։ Նրա աշխատությունը կարևոր ներդրում է Արցախի պատմության, մելիքական համակարգի, հայկական պետականության ավանդույթների և ազգային ինքնության պահպանման պատմական մեխանիզմների ուսումնասիրության բնագավառում։
Հայագիտության մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը բարձր գնահատեց աշխատության աղբյուրագիտական հիմքը, նորահայտ վավերագրերի օգտագործումն ու գիտական բարեխղճությունը։
«Արտակ Մաղալյանի աշխատության կարևոր արժանիքներից մեկն այն է, որ հեղինակը գործ է ունեցել մեծածավալ սկզբնաղբյուրային նյութի հետ և մի շարք նոր վավերագրեր առաջին անգամ է դրել գիտական շրջանառության մեջ։ Աշխատությունը հասուն գիտնականի մասնագիտական ուսումնասիրություն է, որի հիմքում ընկած են գիտական բարեխղճությունն ու աղբյուրագիտական հիմնավորվածությունը։ Հեղինակը կարողացել է ցույց տալ, որ Արցախի մելիքությունների պատմությունը միայն առանձին իշխանական տների կամ տոհմերի պատմություն չէ։ Այն նաև հայկական ինքնության պահպանման, քաղաքական ինքնուրույնության և պետականության ավանդույթների շարունակության պատմություն է։
Խամսայի և Արցախի մելիքությունները կարելի է դիտարկել որպես պետականության յուրօրինակ մոդելներ։ Դրանք ունեցել են կառավարման համակարգեր, քաղաքական հարաբերություններ, ինքնուրույնության որոշակի դրսևորումներ։ Այդ համակարգերի ուսումնասիրությունը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու, թե ինչպես են հայերը պատմական ծանր պայմաններում պահպանել իրենց ինքնությունը և պետականության վերականգնման ձգտումը։ Կարծում եմ՝ այսպիսի աշխատությունները պետք է թարգմանվեն օտար լեզուներով և ներկայացվեն միջազգային գիտական հանրությանը, որպեսզի Արցախի պատմության վերաբերյալ փաստական ու աղբյուրագիտական հիմնավորում ունեցող ուսումնասիրությունները հասանելի լինեն նաև օտարերկրյա հետազոտողներին»։

Արտակ Մաղալյանը պատմեց աշխատության ստեղծման երկարատև ընթացքի մասին։ Հետազոտության հենց սկզբնական փուլում նա ուսումնասիրել է Մատենադարանի Կաթողիկոսական դիվանի վավերագրերը։ Իսկ յուրաքանչյուր նորահայտ փաստաթուղթ գիտական աշխատանքի համար նոր խթան է եղել։
«Ամեն անգամ, երբ հայտնաբերում էի նոր փաստաթուղթ կամ մինչ այդ անհայտ տեղեկություն, զգում էի գիտական աշխատանքի այն առանձնահատուկ ուրախությունը, որը նոր ուժ է տալիս շարունակելու որոնումները։ 2007 թվականին պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս, սակայն այդ աշխատանքը թեմայի ուսումնասիրության ավարտը չէր։ Հակառակը՝ դրանից հետո էլ շարունակեցի հետազոտությունը, ընդլայնեցի սկզբնաղբյուրների շրջանակը, ուսումնասիրեցի նոր փաստաթղթեր և փորձեցի ավելի խորությամբ բացահայտել Արցախի մելիքությունների պատմության տարբեր կողմերը։ Այս աշխատությունը երկար տարիների հետևողական աշխատանքի, բազմաթիվ աղբյուրների քննության և գիտական որոնումների արդյունք է»։
Մաղալյանի ուսումնասիրության կարևոր ուղերձներից մեկն այն է, որ Արցախի մելիքությունների տիրակալներին ավելի քան երկու դար հաջողվել է պահպանել երկրամասի հայկականությունը։ Այս պատմական փորձը, հեղինակի համոզմամբ, կարևոր է ոչ միայն անցյալի իրողությունները հասկանալու, այլև ազգային ինքնության և պետականության պատմական հիմքերը գնահատելու տեսանկյունից։

Մրցանակաբաշխության եզրափակիչ արարողությունից առաջ Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվեց «Կերպարվեստ» անվանակարգի մասնակիցների աշխատանքների ցուցադրությունը։ Ներկայացված էին Աշոտ Հովսեփյանի, Արթուր Արղամանյանի, Սևադա Սարգսյանի, Նաիրի Բալաբեկյանի, Մարիամ Ավագյանի, Երանուհի Մաթևոսյանի, Գայանե Մարգարյանի, Միսաք Մելքոնյանի, Միհրան Գրիգորյանի, Արթուր Անդրանիկյանի, Տիգրան Ասատրյանի, Կարեն Աղամյանի, Ֆաենբերգ Սարգսյանի և այլ արվեստագետների ստեղծագործությունները։ Ցուցադրությունը հնարավորություն տվեց մեկ հարկի ներքո ներկայացնելու տարբեր անհատականությունների ստեղծագործական որոնումները, գեղարվեստական մտածողության առանձնահատկություններն ու ժամանակակից կերպարվեստի բազմազան արտահայտությունները։ Այն նաև վկայեց, որ մրցանակաբաշխությունը գնահատում է ոչ միայն արդեն ճանաչված անունների ձեռքբերումները, այլև ստեղծագործական լայն միջավայրի աշխատանքը։ «Կերպարվեստ» անվանակարգում էլ մրցանակի արժանացավ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ «Լռության ռիթմեր» կտավի համար։
Մրցանակաբաշխության հատուկ մրցանակը շնորհվեց ամերիկահայ «The Armenian Mirror-Spectator» պարբերականին՝ հայապահպանության, ազգային արժեքների տարածման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Հատուկ մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը, խոսելով պարգևի նշանակության մասին, ընդգծեց, որ Սփյուռքը չպետք է դիտարկել միայն որպես Հայաստանի նյութական աջակցության կամ նվիրատվությունների աղբյուր։ Նրա համոզմամբ՝ ազգային գաղափարախոսության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունն անհամեմատ ավելի արդյունավետ կարող է լինել։

«Սփյուռքը մեր ազգային ամբողջության կարևոր մասն է՝ իր մտավոր ներուժով, մշակութային ժառանգությամբ, ազգային հիշողությամբ և արժեքային համակարգով։ Մենք պետք է կարողանանք Սփյուռքի հետ հարաբերությունները կառուցել ընդհանուր ազգային գաղափարախոսության և փոխադարձ պատասխանատվության հիման վրա։ Առանձնահատուկ է սփյուռքահայ լրատվամիջոցների դերը։ Դրանք պարզապես տեղեկություն տարածող կառույցներ չեն։ Դրանք պահպանում են ազգային ինքնությունը, փոխանցում պատմական հիշողությունը, նպաստում հայապահպանության շարունակականությանը և կապ են ստեղծում Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի միջև»,- ընդգծեց Արմեն Ամիրյանը։

Պարբերականի խմբագիր Ալին Գրիգորյանը ներկայացրեց երկու թերթերի պատմությունը՝ անդրադառնալով 1932 թվականին դրանց միավորման և համայնքային մամուլի ձևավորման հանգամանքներին։ Նա հիշեցրեց, որ ամերիկահայ համայնքում շատերը հոգով հայ էին, սակայն կարդում և գրում էին անգլերեն։ Հայկական դպրոցների բացակայության պայմաններում մամուլը կարևոր դեր էր ստանձնել՝ օգնելով համայնքի անդամներին իրենց պատմությանը, հայրենիքին ու ազգային կյանքին հաղորդակից մնալ նոր երկրի լեզվով։
Մրցանակաբաշխության ավարտին ներկաները դիտեցին ռեժիսոր Գևորգ Տեր-Ղազարյանի «Շուշի․ անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի չորրորդ մասը։
Ալմաստ Մուրադյան