Ժիրայր Շահրիմանյան
Armenian
Ժիրայր Շահրիմանյանը ծնվել է 1988թ. փետրվարի 5-ին Երևանում: 1994-2004թթ. սովորել է Պ. Յավորովի անվան N131 հանրակրթական դպրոցում, 1995-2002թթ. Ավետ Գաբրիելյանի անվան N12 երաժշտական դպրոցի դաշնամուրային և ստեղծագործական բաժինններում: 2003-2004թթ. կոմպոզիցիայի և տեսության դասեր է վերցրել կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանից: 2004թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա, կոմպոզիցիայի բաժին (պրոֆեսոր Մ. Իսրայելյանի դասարան): 2009թ բացարձակ գերազանցությամբ ավարտել է ԵՊԿ-ի բակալավրատուրան, իսկ 2010-ին մագիստրատուրան:
Արժանացել է մի շարք մրցանակների՝ 2008-ին Ղազարոս Սարյանի անվան վոկալ ստեղծագործությունների մրցույթում 2-րդ մրցանակի, 2010-ին Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան նվագակցողների մրցույթում նրա ստեղծագործությունն ընդգրկվել է «Պարտադիր ստեղծագործություն մասնակիցների համար» ծրագրում, 2010-ին «Երգող Հայաստան» մանկական խմբերգերի մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի, 2011-ին «1900+» համահայկական դաշնամուրային ստեղծագործությունների մրցույթում նրա «Չորս թանկա» ստեղծագործությունն ընդգրկվել է 4 ընտրված ստեղծագործությունների շարքում, 2011-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի, 2011-ին Cro Patria միջազգային երգչախմբային փառատոնում՝ դիպլոմի, 2012-ին «Ավե Մարիա» հայ-շվեյցարական մրցույթում՝ հատուկ մրցանակի, 2012-ին Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության հանրապետական մրցույթում՝ 1-ին մրցանակի:
Հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ստեղծագործությունների որոնք պարբերաբար հնչում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Իրանում և Հայաստանում:
- Hits: 35021