Անդրանիկ Ֆատալով

Armenian
Andranik Fatalov    Անդրանիկ Ֆատալովը ծնվել է 1988 թվականին Երևանում: 2010 թվականին ավարտել է Երեվանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Լևոն Չաուշյանի ստեղծագործական դասարան) և ուսումը շարունակում է Գերմանիայում՝' Դյուսելդորֆի Ռոբերտ Շումանի բարձրագույն երաժշտական դպրոցում (Մանֆրեդ Տրոյանի ստեղծագործական դասարան): 
    Ուսման տարիներին մասնակցել է տարբեր մրցույթների և փառատոնների՝ արժանանալով մրցանակների: Մասնակցել է Վոլֆգանգ Րիմի և Յան Մյուլեր-Վիլանդի վարպետության դասերին:
    Նրա ստեղծացործությունները հնչել են Հայաստանում և Եվրոպայում:
   Հայաստանի Պատանի Սաքսաֆոնահարների Ասոցիացիայի խորհրդի և Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորման հիմնադիր խորհրդի անդամ է:




  • Hits: 14829

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: