Վահագն Գրիգորյան
Armenian
Վահագն Գրիգորյան Վահանի ծնվել է 1942, մարտի 27 Երևանում: Վահան Գրիգորյանի որդին է, Վարդան Գրիգորյանի` եղբայրը:
1964-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1965-ին որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Մեղրաձոր (այժմ` Կոտայքի մարզ) գյուղի միջնակարգ դպրոցում: 1966-67-ին խմբագիր է եղել «Հայաստան» հրատարակչությունում, 1967-74-ին և 1978-81-ին` «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրի պատասխանատու քարտուղար: 1986-94-ին` ՀԳՄ վարչության քարտուղար:
Վահագն Գրիգորյանի պատմվածքների, վիպակների, վեպերի հիմնական թեման ժամանակակից մարդն է, նրա բարոյահոգեբանական խնդիրները («Կատակասեր աստվածները», 1970, «Թագավորի փոքրիկ որդին: Կարմիր ձյունը», 1974, «Տեղատվություն», 1976, «Սպիտակ ագռավ», 1981, «Ադամամութ», 1984, «5-րդ փողոց», 1989, «Թռչունի հոգին», 2002, ժողովածուներ):
Նրա «Կարմիր ձյունը» վիպակի հիման վրա «Հայֆիլմը» նկարահանել է «Եվս հինգ օր» կինոնկարը: Վահագն Գրիգորյանի սցենարով «Հայֆիլմը» նկարահանել է նաև «Արյուն», «Եվ կրկնվում է ամեն ինչ» գեղարվեստական կինոնկարները:
Գրել է նաև մանուկների համար («Հեքիաթների անտառը», 1978, «Հեքիաթների քաղաքը», 1982, «Հեքիաթների հովիտը», 1983):
Էստոներեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Կարմիր ձյունը» և «Փակ սենյակը» վիպակները: 1982-ին Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել նրա «Սպիտակ ագռավ» գիրքը:
Արժանացել է մի շարք պարգևատրումների՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (1984, «Ադամամութ» վեպի համար), ՀԳՄ ամենամյա մրցանակ (2002), ՀՀ Պետական մրցանակ (2009, «Ժամանակի գետը» վեպի համար):
Արժանացել է մի շարք պարգևատրումների՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (1984, «Ադամամութ» վեպի համար), ՀԳՄ ամենամյա մրցանակ (2002), ՀՀ Պետական մրցանակ (2009, «Ժամանակի գետը» վեպի համար):
Պատմվածքների ժողովածուների, վիպակների և վեպերի հեղինակ է՝ «Թղթե աղավնիներ» (պատմվածքներ, Ե., «Հայպետհրատ», 1964), «Բոլոր օրերի ոտնաձայները» (վիպակ, Ե., «Հայաստան», 1966), «Կատակասեր աստվածները» (պատմվածքներ, Ե., «Հայաստան», 1970),
«Թագավորի փոքրիկ որդին: Կարմիր ձյունը» (վիպակներ, Ե., «Հայաստան», 1974), «Տեղատվություն» (վեպ, Ե., «Սովետական գրող», 1976), «Հեքիաթների անտառը» (հեքիաթներ, Ե., «Սովետական գրող», 1978), «Սպիտակ ագռավ» (վիպակներ, Ե., «Սովետական գրող», 1981), «Հեքիաթների քաղաքը» (հեքիաթներ, Ե., «Սովետական գրող», 1982), «Հեքիաթների հովիտը» (հեքիաթներ, Ե., «Սովետական գրող», 1983), «Ադամամութ» (վեպ, Ե., «Սովետական գրող», 1984), «Թռչունի հոգին» (վիպակներ և պատմվածքներ, Ե., 2002), «Ժամանակի գետը» (վեպ, Ե., 2009):
- Hits: 10591