Սեսար Վալեխո
Foreign
Սեսար Աբրահամ Վալեխո Մենդոսան (César Abraham Vallejo Mendoza) ծնվել է 1892 թվականի մարտի 16-ին Պերուական Անդերում, աղքատ, բազմազավակ հնդկացիա-իսպանական ծագում ունեցող ընտանիքում: 1910-1915-ը գրականություն է սովորել Տրուխիլո քաղաքի Ազատ համալսարանում: Ապրուստի և կրթության փող վաստակել է շատ ծանր աշխատանքով, աշխատել է նաև վոլֆրամի հանքերում: Մտել է «Հյուսիս» գրական խմբակի մեջ: 1917-ին ինքնասպանության փորձ է արել, ապա մեկնել է Լիմա: 1922-ին ձերբակալվել է կեղծ մեղադրանքով, չորս ամիս անցկացրել բանտում: 1923-ին մեկնել է Փարիզ, մտերմացել ֆրանսիական, իսպանական և լատինամերիկյան սյուրռեալիստների հետ (Վինսենտե Ուիդոբրո, Պաբլո Ներուդա, Տրիստան Տցարա): 1927-ին այցելել է ԽՍՀՄ: 1928-ին ընդգրկվել է Պերուի կոմունիստական կուսակցության մեջ: Քաղաքացիական պատերազմի ժամանակ սերտորեն համագործակցել է հանրապետականների հետ:
Եղել է աղքատ, հիվանդ, սակայն մահվան պատճառը այդպես էլ անհայտ է մնացել: Թաղված է Մոնպարնասի գերեզմանոցում:
- Hits: 8373