ՄԱՅՔԼ ՕՆԴԱՏԺԵ

Բանաստեղծություններ

ondaatje 
  Մայքլ Օնդատժեն ծ
նվել է 1941թ. Շրի Լանկայում: 1954թ. տեղափոխվել է Անգլիա, 1962թ.` Կանադա: Կանադայում Օնդատժեն բավական հայտնի գրական կերպար է` պոետ, արձակագիր, հրատարակիչ, քննադատ, անգամ ռեժիսոր- վավերագիր: Նա ամենից ավելի հայտնի է իր «Անգլիացի հաճախորդ» (The English Patient) վեպով, որի շնորհիվ արժանացավ կանադական ամենահեղինակավոր մրցանակներից մեկին: Այս վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը ստացել է կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակը: 



Խոսելով քեզ հետ (ստորոտից)                     Speaking To You (From Rock Bottom)
Խոսելով քեզ հետ                                                      Speaking to you
այս ժամին                                                                 this hour
այս օրերին երբ                                                          these days when
կորցրել եմ փետուրը պոեզիայի                             I have lost the feather of poetry
և անձրևները                                                             and the rains
բաժանման                                                                 of separation 
հեղեղել են մեզ կաթ                                                 surround us tock
կաթ ինչպես ճանապարհ հուշող նշաններ             tock like Go tablets

Մարդիկ սովորել են                                                  Everyone has learned 
շարժվել զգուշորեն                                                    to move carefully

Պարերը ժպիտներն ու սխալները                           'Dancing' 'laughing' 'bad taste'
հիշողություն են                                                          is a memory
շնչող մի պատկեր ծառերից այն կողմ                    a tableau behind trees of law

Քեզնով լցված սիրո կես ճանապարհին                 In the midst of love for you
կինս դարձել է տառապանքս                                  my wife's suffering  
բարկություն է ամենուր                                            anger in every direction
իսկ երեխաներն իմաստուն են                                and the children wise
համառ թփերի պես                                                   as tough shrubs
բայց համառ չեն բոլորովին                                     but they are not tough
այնպես որ վախենում եմ                                        --so I fear
ոչինչ չծլի այս ամենից                                              how anything can grow from this

ամբողջ իմաստուն արյունը                                    all the wise blood
մանր-մունր կտրվածքներից                                   poured from little cuts
դանդաղ ծորաց լվացարանի մեջ                           down into the sink


այս ժամին մարմինդ չէ                                            this hour it is not
որ ցանկանում եմ ես                                                your body I want
այլ խաղաղ ներկայությունը քո                              but your quiet company 

անգլերենից թարգմանեց Ռուզաննա
Ոսկանյանը

 

Կինամոն մշակողը

Եթե լինեի կինամոն մշակող
ես կտիրեի քո մահճին`
բարձիդ թողնելով  ոռնոցը 
դեղին փոշու:

Գարշահոտը կտարածվեր կրծքերիդ և ուուսերիդ,
դու երբեք չէիր քայլի շուկաների միջով
առանց շուրջդ ճախրող մատներիս
խոստովանության:
Կույրերը կսայթաքեին
նրանցից ոմանց մոտենալիս,
թեպետ դու կարող էիր լողանալ 
ջրհորդանի տակ
մուսոնային օրերին:

Այստեղ՝ ազդրի վերին հատվածում
այս ողորկ արոտավայրի,
մազերիդ հարևանությամբ
ծալքի պես ծակող կոճը 
կկտրի ողնաշարդ:
Օտարների մեջ քեզ 
կճանաչեն որպես կինամոն
մշակողի կին:

Մինչ մեր ամուսնանալը
հազվադեպ կնայեմ քեզ,
երբեք չեմ դիպչի քեզ,
սուրքթանի մորդ, բռի եղբայրներիդ:
Ես թաղեցի ձեռքերս զաֆրանի մեջ՝
թաքցնելով դրանք ծխախոտի խեժում,
օգնեցի մեղր հավաքողներին:

Մի օր, երբ լողում էինք ջրում,
հպվեցի քեզ,
և մեր մարմիններն ազատ էին,
դու կարող էիր ամուր բռնել ինձ
և թույլ տալ, որպեսզի 
հոտը կուրացնի քեզ:
Մագլցեցիր թումբն ու կանչեցիր.

ահա այսպես գրկում ես նաև այլ կանանց,
հնձվորի կնոջը, կրաքար այրողի դստերը,
և փնտրում էիր ձեռքերդ
բացակայող բույրի մեջ

և գիտեիր

որն է օգուտը
կրաքար այրողի դուստրը լինելու,
մոռացվել առանց հետքի,
ինչպես չխոսել իրար սիրեիս,
ինչպես մի սպի, որ խոցվել է առանց ժպիտի:

Հեղձուկ օդում
դու քո որովայնը մոտեցրիր
ձեռքերիս
ու ասացիր`
ես կինամոն մշակողի կին եմ:
Հոտոտիր ինձ:
 
Էլիզաբեթ
բռնիր, ասաց հորեղբայր Ջեկը,
և, օ, ես որսացի այս վիթխարի խնձորը,
կարմիր, ինչպես հետույքը տիկին Քելիի:
այն կարմիր է, ինչպես տիկին Քելիի հետույքը,
ասացի ես, ու հայրս մռնչաց,
շնչասպառ նետեց ինձ իր որովայնին:
Հետո ես թաքցրի խնձորն իմ սենյակում
մինչ այն կնճռոտվեց ինչպես մի դեմք,
ընդլայնվող աչքեր ու ատամների ելուստներ:

հետո հայրս ինձ գազանանոց տարավ,
նա մի մարդու էր ճանաչում այնտեղ,
նրանք պարանոցս փաթաթեցին օձով,
որը սողաց զգեստովս,
ես զգում էի՝
այն կարծես թրթռացող լեզու լիներ,
որ ցնցուղի պես կաթկթում էր ինձ վրա:
Հայրս ծիծաղեց ու ասաց՝ խելացի օձ է,
տիկին Քելին մռայլվեց մեզ հետ:

ավազանում, որտեղ նրանք պահում էին
ոսկե ձկնիկը,
Ֆիլիպն ու ես բահով ջարդեցինք սառույցը,
փորձեցինք որսալ ձկներին,
մենք սպանեցինք մեկին, 
և Ֆիլիպը կերավ այն,
հետո համբուրեց ինձ՝
հում, անալի ձուկը բերանում:

իմ քույր Մերին փչացած ատամներ ուներ,
նա ասում էր՝ ես հաջողակ եմ,
հետո ավելացնում՝
ես մեծ ատամներ ունեմ, բայց ֆիլիպն ասում էր՝
սիրունիկ եմ.
Նա մեծ ձեռքեր ուներ, որոնք բուրում էին:

Ես կխոսեմ մեղմ ծիծաղող Թոմի մասին,
որն առավոտյան պարում է,
արևի ժամացույցի շուրջ սովորեցնում է ինձ
Ֆրանսիայի պարաքայլերը,
պտտվում է արևի ռիթմի տակ ճկված ճյուղերի վրա,
որը կգրկի կուրծքս
և կհետևի՝ ինչպես է այն խխունջի պես
տեղաշարժվում՝
թողնելով իր բաբախող, սրընթաց սերն իմ ափերում:
Եվ ես պահում էի նրա սերն իմ ձեռքերում,
մինչ այն պատվում էր բշտիկներով:

երբ նրանք կացնահարեցին նրա ուսերն ու պարանոցը,
արյունը շարժվեց, ինչպես առվակը ամբոխի մեջ,
նա երերաց իր կորացած թիակներով՝
անիծելով դրանց հուզված լացը, շրջապտույտը,
վալսը ֆրանսիական ոճով՝
հողի վրա ծնկներին պահելով նրա գլուխը,
արյունը լուծվում է նրա շորերին,
ինչպես շիկնանքը:
ահա այսպես
նրանք ուղղում էին հարվածը
նրա թիկունքին

ճերմակ երիտասարդ Էսսեքսի հետ
այժմ ես գտա իմ ուրախ ժամանցն
ու իմ ճկուն
հանգերը

անգլերենից թարգմանեց Մանե Գրիգորյանը


 
 
1

Հանդես

գեղարվեստական, մշակութային հանդես

Փորձել ենք ստեղծել մի մշակութային օջախ, ուր կողք կողքի և գլուխ գլխի են հավաքվել արվեստի տարբեր ճյուղեր և հոսանքներ ներկայացնող, բայց միևնույն ուղղությամբ նայող արվեստագետ երիտասարդներ: Մեր դուռը բաց է բոլորի առջև: