Պոստմոդեռնից հետո 2012 N1

Գարունականներից մինչև պոստմոդեռնիզմ և... հետո

«Գարունը» որդեգրեց գրական ստույգ քաղաքականություն` ազդարարելով. «Առաջին իսկ համարից խորանալ երիտասարդության ոչ թե հնարովի, այլ իրական պրոբլեմների մեջ, որոնել կյանքի չերևացող երակներ, մոտենալ այրող հարցերի, չշտապել բոլոր հարցերի համար ձևավորելու մշակված պատասխաններ»:
1

Կարդալ: Գարունականներից մինչև պոստմոդեռնիզմ և... հետո

Երուսաղեմ

Ամեն ինչ նույնն է մնացել

և չի փոխվելու ոչինչ

ևս մի քանի հազար տարի-

ասաց մեր ուղեկցորդը մի քանի լեզուներով,

որոնցից շատերը վաղուց մեռած էին

հասկանալի պատճառներով:

1

Կարդալ: Երուսաղեմ

Քամի

Շենքի վիթխարի գորշ զանգվածն առջևումս է` մեկեն խոյացավ մշուշի միջից. կաթնագույն ծվենները փափուկ սահում են աղբակույտերի վրայով։ Շքամուտքի ծռված փեղկը հոգնած ճռռաց` ներս առնելով ինձ։ Կիսամութ։ Պատի խոր ճեղքերում գորշ խլրտոց է նկատելի։ Սանդուղք, դռներ, պատեր, դարձյալ դռներ… Թակում եմ… «Ու՞մ եք ուզում, ո՞վ է…»,- տղամարդու զգուշավոր ձայն։ «Ես Մանվելին եմ փնտրում»։ «Չկա այստեղ Մանվել»,- այդպես էլ չբացված դռան ետևում լարված լռություն է, ապա լռությունն էլ է լռում։
1

Կարդալ: Քամի

Մաշկացավ

Անցյալ դարի ութսունականները սևացնելու ցանկությամբ դուռը բացեցի: 

Հայելիների սևը փոշոտվել, ծալքավորվել էր:  Ա+Բ=Սեր-ը զարմանալիորեն նույն էր մնացել: Հետո էլ ասում են «սեր» կոչվածը մաքսիմում չորս տարի է տևում: Սերը չգիտեմ, բայց մթնոլորտը փոխվել էր: Այսինքն` ավելացել էր երկու կամ շուրջ երկու ամսով: Ուստի` կրկնեմ.

1

Կարդալ: Մաշկացավ