Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Շողակն» անսամբլի համերգը Երևանում: Անսամբլը  կատարում է հայ ավանդական երաժշտություն՝ ներկայացնելով ժողովրդական երգը  նվագարանները:
    «Շողակն»  անսամբլի երաժիշտներն են ՀՀ վաստակավոր արտիստներ` Գևորգ Դաբաղյանը  (դուդուկ, զուռնա), Հասմիկ Հարությունյանը (վոկալ, ուդ), Կարինե Հովհաննիսյանը (քանոն), Լևոն Թևանյանը (շվի, թավ շվի, բլուլ), Վարդան Բաղդասարյանը (քամանչա), ինչպես նաև Ալեքսան Հարությունյանը (վոկալ, դափ), Կամո Խաչատրյանը (դհոլ) և Գրիգոր Թաքուշյանը (դուդուկ դամ):
    Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: