Ընթերցումներ

556608_10150990239947791_2041565764_n

    Հովհաննես Գրիգորյանը 1960-ականներին գրկանություն մտավ որպես նորարար: Հետագայում նրա պոեզիան չկրեց արմատական փոփոխություններ, սակայն նա յուրաքանչյուր հաջորդ գրքով այնպես նորացավ, որ միշտ մնաց ամենաժամանակակիցը: Երիտասարդ սերնդի սերն ու հետաքրքրությունը նրա պոեզիայի հանդեպ առաջին հերթին պայմանավորված է հենց այս հանգամանքով: Ժամանակը կարծես նրա երակներով է հոսում, և նրա պոեզիան ուղենշային է երիտասարդ գրողներից և գրականագետներից շատերի համար` հասկանալու, թե գրականության մեջ ինչ փոփոխությունների ժամանակներ են:

    298710 3706840072687 503555578 nՕգոստոսի 23-ին Սիրահարների այգում երիտասարդ գրողների և գրասերների նախաձեռնությամբ տեղի ունեցան Հովհաննես Գրիգորյանի պոեզիայի ընթերցումներ, որին ներկա էր նաև բանաստեղծն անձամբ: Սա առաջինը չէր որպես այդպիսին. հենց միայն Սիրահարների այգում նմանատիպ ընթերցումներ էին կազմակերպվել նաև 2010-ին, իսկ բացի մարդաշատ ընթերցումներից՝ երիտասարդներից շատերը, իրենց խոստովանությամբ, առիթը բաց չեն թողնում մտերիմների շրջանում Հովհաննես Գրիգորյան կարդալու համար: «Եթե մեկի մոտ ցանկանում եմ ժամանակակից գրականության հանդեպ հետաքրքրություն առաջացնել, Հովհաննես Գրիգորյան եմ ընթերցում»,- ասաց գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը:

    Hovhannes Grigoryan1Ներկաների մի մասը Հովհ. Գրիգորյանի պոեզիայի վաղեմի սիրահարներն էին, նրա սաները, մտերիմները, և կային մարդիկ (դպրոցականներ, ուսանողներ), ովքեր նրա պոեզիային ծանոթացել էին Ֆեյսբուքի էջերից և հետաքրքրված եկել հանդիպման:

 Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը բանաստեղծություններն ընթերցելուն զուգահեռ ներկայացնում և մեկանբանում էր Հովհանես Գրիգորյանի պոեզիան, նրա դերն ու նշանակությունը արդի գրական համատեքստում, վերլուծում առանձին բանաստեղծություններ:

     Ելույթ ունեցավ և Հովհաննես Գրիգորյանի պոեզիան մեկնաբանեց նաև քննադատ Սուրեն Աբրահամյանը: