Ընդունվում են «Գրական տապան-2013» փառատոնի մասնակցության հայտերը

literature
    «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2013» փառատոնի կազմկոմիտեն հայտարարում է հայտերի ընդունելություն՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.

       «Սիրելի գրողներ, գործընկերներ
 
 «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2013» փառատոնը այս տարի նավարկության կելնի հոկտեմբերի 23-ից 31-ը:
«Գրական Տապան»-ը գրողների, ընթերցողների ֆորում է, փառատոն, որ ի մի է բերում գրականության և գրականությունը սիրող մարդկանց։
    Փառատոնի այս տարվա կարգախոսն է «Սպիտակ թղթի առջև» և հիմնական հարցադրումներն են գրականության և իրականության սահմաներն ու սահմանումները ճշտորոշելը, իրականության առջև գրականության ու գրողի պատասխանատվությունն ընդունելն ու մերժելը և այլն:
Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով մեր մշակույթը, երկիրը, գրականությունը`«Գրական Տապան»-ը նպատակ ունի գրողների, գրականագետների, ընթերցողների և գրականությամբ հետաքրքրվածների համար ստեղծել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ, համագործակցության միջավայր։
    Ընդսմին, թե՛ «Գրական տապան»-ի հյուրերը և թե հայաստանցի գրողները փառատոնի շնորհիվ հնարավորություն են ստանում հայ ընթերցողին, հանդիսատեսին ներկայանալ իրենց արվեստով, գրքերի, գաղափարների ու ծրագրերի միջոցով, շնորհանդեսներով, ընթերցումներով, վարպետության դասերով և այլն։
    2013-ին «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ»-ը (23-31 հոկտեմբերի) կներառի քննարկումներ, ընթերցումներ, կլոր սեղաններ, աշխատանոցներ, վարպետության դասեր։ Տապանը կնավարկի՝ օտարերկրյա հյուրերին հնարավորություն տալով այցելելու Հայաստանի մշակութային-պատմական հուշարձանները, լինելու համալսարաններում և անմիջապես հաղորդակցվելու բանասեր, օտար լեզուների և գրականության մասնագետ դասախոսների, ուսանողների, ընթերցողների հետ: Կլինեն ընթերցումներ և թեյախմություններ հայ ականավոր գրողների, արվեստագետների տուն թանգարաններում։ Հայ և օտար գրողների համար կստեղծվի կլոր սեղան-քննարկումների և համատեղ հրապարակային հանդիպումների հարթակ:
    «Գրական Տապան 2013»-ը  ընթերցողի համար հրաշալի առիթ է գրողին ու նրա գրականությունը լսելու, «գրական ասպարեզ»-ներում և վարպետության դասերի, պրակտիկ պարապմունքների միջոցով լիարժեքորեն տեղեկանալու հայ և աշխարհի արդի գրական անցուդարձին:
«Գրական Տապան 2013»-ը հրավիրյալ գրողների համար Հայաստանը տեսնելու, ճանաչելու, սիրելու առիթ է, իսկ հայ գրողների ու գրականության մարդկանց համար լավ հնարավորություն` հյուրընկալելու իրենց գործընկերներին և ծանոթանալու նրանց երկրների գրական անցուդարձին:
Տապանը կունենա իր «Նոյը», իսկ ներկայացված մշակույթները` գրողներն ու գրականության մարդիկ կլինեն Նոյյան «որդիները», «տոհմը», «նավազները», գրականության հավատավոր հոտը՝ «Աստծո ամեն արարածից մի զույգ»:
    «Գրական տապան 2013»-ի օրերին կկայանան նախորդ փառատոնի հուշագրությունների գրքի՝ «Գրական Տապան 2012»-ի և փառատոնի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսները։ Այս տարվա փառատոնի հայ և օտարերկրյա հյուրերի հուշագրության արդյունքը ևս կլինի գիրք, որը լույս կընծայվի 2014-ին։
    Ջերմ սիրով ակնկալում ենք ստանալ ձեր մասնակցության լրացված հայտը (կցվում է) և գործնական համատեղ նախագծերի առաջարկները:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ելնելով փառատոնի կազմակերպման ֆինանսական միջոցների ոչ անսահմանափակ լինելուց, խրախուսելի է Ձեր մասնակցության հետ կապված ծախսերի կամ դրանց մի մասի հոգածությունը սեփական կամ այլ ռեսուրսներով:
 
    Հարգանքով և սիրով՝ 
    «Գրական տապան-2013»-ի կազմկոմիտե»:


«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2013» փառատոնի
(23-31 հոկտեմբերի 2013 թ.) 
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ 

Անուն, ազգանուն *  

Կազմակերպություն  

Ծննդյան ամսաթիվ *  

Անձնագրային տվյալներ
(Կցել անձնագրի լուսապատճենը) *
 

Քաղաքացիություն և բնակության երկիր *  

Դուք *  արձակագիր եք
 պոետ եք
 դրամատուրգ եք
հրապարակախոս եք
այլ
Ձեր հակիրճ կենսագրությունը, գրական ստեղծագործությունների և մրցանակների ցանկերը *
(կարող եք ներկայացնել հայտին կից)
 

Հեռ./ֆաքս *  

Էլ. փոստ *  

Website  

Պատրա՞ստ եք Հայաստանից ու Գրական Տապան 2013-ից Ձեր տպավորությունների մասին «անվարձահատույց» գրել արձակ կամ չափածո ստեղծագործություն/ներ/ «Գրական Տապան» ամենամյա ժողովածուի համար  

 Այո

 

 Ոչ

Պատրա՞ստ եք ամբողջությամբ կամ մասնակիորեն հոգալ Ձեր մասնակցության ծախսերը *

 Այո
 Ոչ
Եթե այո, ապա կարող եք հոգալ`
 ճանապարհածախսը և կեցությունը
 ճանապարհածախսը
 կեցությունը (արժեքը կարող եք ճշտել կազմկոմիտեից)
(Մասնակցության հետ կապված այլ ծախսերը` ներառյալ տրանսպորտը միջոցառման ընթացքում, սնունդը, մասնակիցների փաթեթները և այլն, ամեն պարագայում հոգում է կազմակերպիչը)
Քննարկման թեմաները /կլոր սեղանների և հրապարակային քննարկման համար/, որ առաջարկում ենք *

 

 Սպիտակ թղթի առջև (խոսքի համար պատասխանատվություն)
 Գրականություն. արվեստ, թե՞ արհեստ
 Հա՞վը, թե ձուն. իրականությունն ու գրականությունը
 Պոեզիա, արձակ, հրապարակախոսություն ժանրերի սահմաններն ու սահմանումները
 Սոցիալական ցանցերը և առցանց գրականությունը
Կլոր սեղանների քննարկման թեմաները, որ Դուք կառաջարկեիք

 

 

 

 

 

(Խնդրում ենք նկատի ունենալ, որ կլոր սեղանների թեմաները որոշվելու են Ձեր կողմից արված ընտրության և առաջարկների հիման վրա)
Աշխատանոցները, որ առաջարկում ենք *

 Վարպետության դասեր
Գրական ասպարեզ (հրապարակային ընթերցումներ).
 Ստեղծագործության մի հատվածի կամ կարճ գործի «հայեցակարգային բախում» այլ գրողի գործի հետ;
 «Տողի դողը».Արձակ կամ չափածո հատվածի էքսպրոմտ լրացում-մրցակցություն
 Մեղեդու տեքստային իմպրովիզացիաներ (երաժշտի նախընտրությամբ հնչեցված մեղեդու «տեքստազարդում»)
Աշխատանոցները, որ Դուք կառաջարկեիք

 







(Խնդրում ենք նկատի ունենալ, որ աշխատանոցների թեմաները որոշվելու են ձեր կողմից արված ընտրության և առաջարկների հիման վրա)
Ձեր առաջարկությունները՝ գործնական ծրագրերի, համագործակցության և այլ միջոցառումների վերաբերյալ:

Անհրաժեշտության դեպքում ներկայացնել հայտին կից
 

Աստվածաշնչյան Տապանից Ձեր նախընտրած կերպարը (բացի Նոյից): Ինչո՞ւ: *

Փառատոնի ընթացքում Դուք պայմանականորեն կրելու եք այս կերպարի անունը
 



Բոլոր «*»-ով նշված տողերը լրացվում են պարտադիր կերպով: Մնացած բոլոր տողերի համար պատասխան չունենալու դեպքում պարզապես գիծ դրեք:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013 թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 31-ն է:

E-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
web: www.litark.am
 
Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել`
+374 10 56 71 02 կազմկոմիտե,
բջջայիններ՝     +374 94 60 32 66  Դավիթ Մաթևոսյան
+374 77 02 66 76  Անի Թովմասյան