Դանիական Օրհուսը մշակութային մայրաքաղաք

EU_Commission

   Դանիական Օրհուս քաղաքն ընտրվել է Եվրոպայի 2017 թվականի  երկու  մշակութային  մայրաքաղաքներից  մեկը: Ընտրությունը կատարվել է Դանիայի Օրհուս և Սոնդերբորգ քաղաքների միջև:

   Վերջինիս զույգը կլինի Կիպրոսի երկու քաղաքներից մեկը` Նիկոսիան կամ Պաթոսը: 

 Եվրոմիության նախարարների խորհուրդը հաղթող քաղաքներին պաշտոնապես այդ անվանակարգը կշնորհի 2013 թվականի մայիսին:

   Հիշեցնենք, որ 2012 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներ են ճանաչված պորտւգալական Գուիմարեշը և սլովենական Մարիբորը, իսկ 2013-ի` Ֆրանսիայի Մարսել և Սլովակիայի Կոշիցա քաղաքները: