Երիտասարդական մրցանակաբաշխություն - 2013

logo_nax4
      2013թ. դեկտեմբերի 27-ին` ժամը 14:00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում (Սայաթ-Նովա, 19 շ.) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդական մրցանակաբաշխություն - 2013» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների մրցանակների հանձման  և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առցանց դրամաշնորհային համակարգի փորձագետների պարգևատրման արարողությունը:
    Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպու­թյուն­ների գործունեությունը, մարզերում գործող երիտասարդա­կան ուղղվածություն ունեցող հասարա­կական կազմակերպությունների կարողությունների և հմտությունների զարգացումը, հանրային կյանքին երիտասարդների մասնակցությունը խթանելու նպատակով կազմակերպել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն - 2013»,
    2013 թվականի ընթացքում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրենց լավագույնս դրսևորած Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններին կհանձնվեն խրախուսական մրցանակներ և վկայագրեր:
    Խրախուսական մրցանակներ և շնորհակալագրեր կհանձնվեն՝
    1) Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություններին, որոնք իրականացրել են ծրագրեր կամ միջոցառումներ Նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի շրջանակներում` հետևյալ անվանակարգերում`
    ա) լավագույն «Հանդիպում» տիպի ծրագիր իրականացրած երիտասարդական հասարակական կազմակերպություն,
    բ) լավագույն «Հանդիպումից զատ» տիպի ծրագիր իրականացրած երիտասարդական հասարակական կազմակերպություն,
    գ) լավագույն «Համաֆինանսավորում» տիպի ծրագիր իրականացրած երիտասարդական հասարակական կազմակերպություն։
    2) Հայաստանի Հանրապետության մարզային լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություններին, որոնք իրականացրել են համայնքային զարգացմանն ուղղված առավելագույն թվով միջոցառումներ կամ ծրագրեր տվյալ մարզում:
    3)   Երևան քաղաքի լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություններին, որոնք իրականացրել է համայնքային զարգացմանն ուղղված առավելագույն թվով միջոցառումներ կամ ծրագրեր:
    ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայտերը քննել է ծրագրի իրականացման շրջանակներում ստեղծված «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2013» մրցութային հանձնաժողովը:
    Հաղթող են  ճանաչել  հետևյալ կազմակերպությունները.
  • Արմավիրի մարզ՝ «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ,
  • Արագածոտնի մարզ՝ «Հայրենապաշտ» հայրենասիրական երիտասարդական ՀԿ,
  • Գեղարքունիքի մարզ՝ «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական ՀԿ,
  • Կոտայքի մարզ՝ «Չարենցավանի երիտասարդական ուսանողական» ՀԿ,
  • Տավուշի մարզ՝ «Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ,
  • Վայոց ձորի մարզ՝ «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ,
  • Լոռու մարզ՝ «Երիտասարդական ալիք» ՀԿ,
  • Շիրակի մարզ՝ ««Նոր սերունդ»» մարդասիրական երիտասարդական կենտրոն» ՀԿ,
  • Սյունիքի մարզ՝ «Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի «Ողջի»» ՀԿ,
  • ք. Երևան՝ «Ֆլեշմոբ դիվիզիա» երիտասարդական ՀԿ:
 
    Խրախուսական մրցանակներ և շնորհակալագրեր կստանան նաև ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության առցանց դրամաշնորհային համակարգի շրջանակներում «Հանդիպում», «Հանդիպումից զատ» և «Համաֆինանսավորում» տիպի լավագույն ծրագրեր ներկայացրած համապատասխանաբար  «Մունետիկ մանկապատանեկան մշակութային»,  «Համահայկական երիտասարդական շարժում»  և «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունները:
    Հանձնաժողովի որոշմամբ բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրերով կպարգևատրեն նաև առցանց դրամաշնորհային համակարգի շրջանակներում պետական հատվածը ներկայացնող փորձագետներիը`
  • Գոռ Մարգարյան,
  • Ատոմ Մխիթարյան,
  • Ալինա Քոսյան,
  • Տիգրան Օհանյան