Երևանում կանցկացվի «ՆՈՖԻ» ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնը

nofi5
    Մայիսի 28-ից հունիսի 2-ը Երևանում կանցկացվի «ՆՈՖԻ» երրորդ, արդեն միջազգային, ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ փառատոնին կմասնակցի 45 ֆիլմ՝ 24 երկրից՝ Եվրոպայից, Ամերիկայից և Ասիայից: 
    Արտաշես Հովհաննիսյանի խոսքով՝  փառատոնին մասնակցող ֆիլմերի 30%-ը հայկական է, որոնցից բարձր միավորներ հավաքած ֆիլմերը, ավանդույթի համաձայն,  կմասնակցեն Ավստրիայի Տիրոլ քաղաքում անցկացվող «Ունիկա» համաշխարհային ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնին, իսկ  համաշխարհային փառատոնին Հայաստանից կմասնակցի 6-7 ֆիլմ: 
    Երկու տարվա մեջ «ՆՈՖԻ» ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնը արդեն «Ունիկա» փառատոնից բերել են 2 արծաթե և 2 բրոնզե, իսկ հեռավոր 1988-ին մեկ ոսկե մեդալ:
    Փառատոնի ղեկավարը նշեց, որ ֆիլմերն ընտրվում են ժյուրիի կողմից: «Հիմնական պայմանն է, որ ֆիլմերը լինեն ոչ կոմերցիոն, և նրանց տևողությունը լինի մինչև քսան րոպե։ Այս տարի շատ հետաքրքիր ֆիլմեր ենք ստացել, հատկապես Եվրոպայից: Ժյուրին արդեն հասցրել է նայել, բավական բարձր է մակարդակը՝ համեմատած նախորդ տարիների համահայկական ֆիլմերի փառատոնի հետ»,- ասաց նա:
    Արտաշես Հովհաննիսյանը նշեց, որ 85 ֆիլմից ընտրվել է 45-ը, և այս տարի փառատոնը կանցկացվի երեք փուլով, նախ՝ Երևանում, սեպտեմբերին՝ Մոսկվայում, այնուհետև՝ Լոս Անջելեսում:
    Փառատոնի ղեկավարի տեղեկացմամբ  վաղվանից սկսվում է ֆիլմերի ցուցադրությունը, որը  կլինի Կինոյի տանը՝ կինոմատոգրաֆիստների միության և Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այնուհետև կանցկացվի նաև Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, իսկ մրցանակաբաշխությունը կանցկացվի Մոսկվա կինոթատրոնում, որտեղ միջազգային ֆիլմերի հաղթող հեղինակների մրցանակները կստանան տվյալ երկրների դեսպանատների ներկայացուցիչները: