ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԷՔԶՅՈՒՊԵՐԻՆ

Ekzyuperi
    Գրող, որ մեզ է նվիրել «Փոքրիկ իշխանը», ռազմական օդաչու, ով ամենից շատ խաղաղություն էր երազում, մեծ սիրտ ունեցող մարդ: Այս ամենը Անտուան դը Սենտ- Էքզյուպերիի մասին է։ Իր ստեղծագործություններում նա ներդրել է մեծ սեր դեպի մարդկությունը և հավատ, որ մենք կարող ենք ապրել այս մոլորակում ներդաշնակ ու գեղեցիկ և՛ միասին, և՛ ամեն մեկս առանձին։

  • Պետք է շատ բան ապրել մարդ դառնալու համար։
  • Սիրել չի նշանակում նայել իրար։ Սիրել նշանակում է նայել միևնույն ուղղությամբ։
  • Ստացած վերքերի համար զղջալը նույնն է, ինչ զղջալ, որ ծնվել ես կամ  ծնվել ես ոչ ճիշտ ժամանակին։ Անցյալը հյուսում է քո ներկան։ Նրա հետ ոչինչ անել հնարավոր չէ։ Ընդունիր այն և մի փորձիր սարեր շուռ տալ այն փոխելու համար. միևնույն է անցյալը տեղից շարժել չես կարող։
  • Քեզ անհանգստացնու՞մ է ապագան։ Կառուցիր այն այսօր։ Դու կարող ես փոխել ամեն բան։ Ոչ բերրի հարթավայրում աճեցնել մայրու անտառ. կարևոր այն է, որ տնկես  սերմերը, ոչ թե սկզբում պլանավորես մայրու ծառերը։
  • Ես բարձր չեմ գնահատում ֆիզիկական ուժը։ Կյանքն ինձ սովորեցրել է, թե ինչ է իսկական տղամարդկությունը՝  կարողություն ընդդիմանալու հանրային քննադատությանը։
  • Միայն նյութականի համար աշխատելով՝ մենք ինքներս մեզ համար բանտ ենք կառուցում և փակվում ենք միայնության մեջ։ Եվ մեր բոլոր «հարստությունները»՝ հողն ու մոխիրը, անզոր են մեզ տալ այն, հանուն ինչի արժե ապրել։
  • Դու ապրում ես քո գործերի մեջ, ոչ քո մարմնի։ Դու քո արարքներն ես, քեզանից երկրորդը չկա։
  • Եթե սիրում ես առանց փոխադարձության հույսի, լռիր քո սիրո մասին։ Լռության մեջ այն կդառնա պտղաբեր։
  • Գիտե՞ս ինչով է անապատը լավը։ Ինչ-որ մի տեղ կան թաքնված աղբյուրներ։
  • Եթե անընդհատ ուղիղ գնաս, հեռու չես գնա։
  • Ահա իմ գաղտնիքը, այն շատ պարզ է՝ միայն սիրտն է սրատես։ Ամենակարևորը աչքով չես տեսնի։
  • Մի խառնիր սերը տիրելու ցանկության հետ, որ այդքան տառապանք է պատճառում։ Ընդունված կարծիքների համաձայն՝ սերը տառապանք չի պատճառում։ Տառապանք է բերում սեփականության բնազդը, ինչը հակադիր է սիրուն։
  • Դու փնտրում ես կյանքի իմաստը, բայց միակ իմաստը այն է, որ դու վերջապես կայանաս։
  • Ստորացնում է նա, ով ցածր է։
  • Չնայած մարդկային կյանքը ամեն ինչից թանկ է, բայց մենք միշտ այնպես ենք վարվում, ասես աշխարհում գոյություն ունի ավելի արժեքավոր բան, քան մարդկային կյանքն է։ Եվ ի՞նչ։
Աղբյուրը՝  AdMe.ru
Ռուսերենից թարգմանեց Աննա Կարապետյանը