Ղազարոս Աղայանի «Տորք Անգեղի» նկարազարդման մրցույթ

angex

«Արտ Բրիջ» գրախանութը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ հայտարարում է հայ գրող Ղազարոս Աղայանի «Տորք Անգեղ» հին զրույցի նկարազարդման մրցույթ: Մրցույթին կարող են դիմել 18-25 տարեկան նկարիչները: Մասնակիցները «Տորք Անգեղ»-ի տեքստը կարող են ստանալ «Արտ Բրիջ» գրախանութից, իսկ արդեն պատրաստի նկարազարդված գրքերը մարտի 1-ից կցուցադրվեն այնտեղ: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը 2013թ.-ի մարտի 5-ն է: 

Ստեղծագործությունը, որը բաղկացած է երեք երգերից` գլուխներից, պետք է ունենա բոլոր երգերին համապատասխան թեմատիկայով նկար, ինչը կարող է պատկերված լինել տարբեր ներկանյութերով և ունենալ տարբեր չափսեր:

Մրցույթի վերջում տնօրինությունը կընտրի երկու նկար, որոնց հեղինակները կհամարվեն մրցանակակիրներ: Առաջին մրցանակի համար Մշակույթի նախարարությունը սահմանել է գործուղում Բոլոնիայի մանկական միջազգային տոնավաճառ, որը տեղի կունենա 2013թ.-ի մարտի 20-25-ը:

Երկրորդ մրցանակակիրը կստանա Ղազարոս Աղայանի «Տորք Անգեղը» հին զրույցի նկարազարդման իրավունք, որը գրախանութը կտպագրի հայերեն և անգլերեն լեզուներով:

Ցանկացողները կարղ են զանգահարել 58-12-84, (093) 58-12-83 հեռախոսահամարներով կամ այցելել Աբովյան 20` «Արտ Բրիջ» գրախանութ: