«Ոսկե ծիրան» կինոփառատոնի վարպետության դասերը

voske ciran-

   «Ոսկե ծիրան» Երեւանի 11-­րդ միջազգային կինոփառատոնը ուրախ է ներկայացնել այս տարվա ծրագրում նախատեսվող վարպետության դասերը:
   Հուլիսի 14-­ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս 
կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը:
   Հուլիսի 15-­ին 
ռեժիսորական արվեստի մասին դաս կանցկացնի չինացի հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժան­կեն:
   Հուլիսի 17­-ին 
վարպետության դաս կանցկացնի անվանի կինոգետ, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ ՊենյանԴասախոսությունը վերնագրված է «Աֆրո­ամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը»:
   Հուլիսի 18-­ին սցենարական 
արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ եւ գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Հունաստան):
   Հուլիսի 19­-ին դերասանական արվեստի վերաբերյալ 
վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը:
   Վարպետության բոլոր դասերը տեղի կունենան «Նաիրի» կինոթատրոնում: Սկիզբը՝ ժ. 15:00: «Ոսկե ծիրան»-­ի շրջանակում իրականացվող վարպետության բոլոր դասերի մուտքն ազատ է: