«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակաբաշխության արդյունքները

mrcanakabashxutyun

   «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ իր ավարտին, եւ Ժյուրիի կազմը  Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ հուլիսի 19-ին, հայտարարեց մրցանակակիրներին:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

   ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)

   ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լեւան Կոգուաշվիլի (Վրաստան)

   Ժյուրիի հատուկ մրցանակ. «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա/Իտալիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

   ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա)

   ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Դոմինոյի էֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նեւերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա)

«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

   ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Թեեւ գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/

Մեծ Բրիտանիա)

   Ժյուրիի հատուկ մրցանակ. «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու (Հունաստան)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

   ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). Լիամետրաժ խաղարկային. «Թեւանիկ», ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա)

   ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). Կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան)

   ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). Լիամետրաժ-խաղարկային. «Ռոմանտիկները», ռեժ.` Արեգ Ազատյան եւ Շողիկ Թադեւոսյան (Հայաստան)

   Պատվոգիր. «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)

   Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար:

«Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան), սցենարի հեղինակներ` Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա

ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ

   «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)

ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ

   «Շքամուտքը», ռեժ.` Լուսինե Սարգսյան (Հայաստան)

   Խրախուսական մրցանակ. «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ ՆՈՒԱՐԴ ՄՐՑԱՆԱԿ

   «Խնդրում եմ` նորմալ եղիր», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)

   «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն», ռեժ.` Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան)

ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ

   «Հարություն», ռեժ.` Ալեն Մանուկյան (Հայաստան)

   Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից մի քանի հատուկ մրցանակների շնորհմամբ:

   Մասնավորապես` փառատոնը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացրեց փառատոնի այս տարվա պատվավոր երկու հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին:

   Արարողության մեկնարկին փառատոնի տնօրինությունը Փարաջանովյան հատուկ հուշամեդալի արժանացրեց ՀՀ մշակույթի նախարար տկն. Հասմիկ Պողոսյանին: Արարողությունն ամփոփվեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից Երևանի քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին Մանթաշյանց ասպետ ոսկե շքանշանի շնորհմամբ: