ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԳՐՈՂԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԻՆ

Wiliam-Saroyan
    2015 թ. դեկտեմբերին «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ձեռք բերեց Վիլյամ Սարոյանի` աճուրդի հանված տունը: Դրանից հետո Ռենեսանսի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հիմնեց «Սարոյան Հաուս» նախագիծը և դրեց հաջորդ խնդիրը՝ գրողի տունը դարձնել տուն-թանգարան: 
    «Սարոյան Հաուս» նախագիծը կապ հաստատեց գրողի հարազատների, հեռու ու մոտ բարեկամների հետ: «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան առաջարկեց նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած նախագիծ: 
    Սարոյանն ու Սարոյանի հերոսները, նրանց պատմությունները 3D մակետավորմամբ կտեղավորվեն ու կապրեն 114մ2 տարածքի  վրա, որտեղ ժամանակին Սարոյանն է ապրել ու ստեղծագործել:
    Հիմնադրամը Սարոյանի տուն-թանգարանի բացումը նախատեսում է կազմակերպել գրողի ծննդյան 110 ամյակին՝ 2018 թ. օգոստոսի 31-ին:
    «Սարոյան Հաուս» նախագծի անձնակազմը պարզել է, որ Պուլիցերյան մրցանակակրի գրական ժառանգության մի մասը գտնվում է Ստենֆորդի համալսարանում, մյուս մասը «Սարոյան» հիմնադրամին է պատկանում, որոշ մասն էլ հարազատների ու ընկերների մոտ է: Ներկայումս աշխատանքներ են տարվում այս ամենը ամբողջացնելու և մեկ վայրում հավաքագրելու ուղղությամբ: