Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակն ստացավ շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնը

berlinale
    Լիդո կղզում ավարտվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնը: Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», հանձնվել է շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնին «Աղավնին նստած էր ճյուղին ու խորհում էր կյանքի մասին»  աշխատանքի համար: Ժյուրին գրան պրին տրվել է Ջոշուա Օփենհեյմերի «Լռության հայացքը» ֆիլմին: 
    Ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Լավագույն դերակատարումների համար մրցանակը՝ «Վոլպիի գավաթը», ստացել են «Քաղցած ստեր» թրիլլերի դերակատարներ Ալբա Ռոռվահերը և Ադամ Դրայվերը: 
    Նշենք, որ այս տարի Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում  կար 20 ֆիլմ: