Վարպետության դասեր և արվեստի էքսպերիմենտներ

art-academy
    «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը հուլիսի 8-10-ը Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպեց «Արվեստի եռօրյա ակադեմիա», որն իրենից ներկայացնում էր վարպետության դասեր երիտասարդ գրողների, նկարիչների և կոմպոզիտորների համար: Երիտասարդներն ընտրվել էին մրցութային կարգով՝ նախապես որոշված պորֆեսիոնալ ժյուրիի կողմից (կոմպոզիցիա՝ Արթուր Ավանեսով և Արամ Հովհաննիսյան, կերպարվեստ՝ Լևոն Ֆլջյան և Կարեն Բարսեղյան, գրականություն՝ Արամ Պաչյան և Հասմիկ Խեչիկյան): Ստացված 55 հայտերից ընտրվեցին 15 երիտասարդ արվեստագետ, սակայն ակադեմիային նրանցից մասնակցեցին 14-ը. գրականություն՝ Լուսինե Եղյան, Արամ ՄամիկոնյանՌուզաննա Ոսկանյան, Նելլի Սահակյանart academyՆորայր Սարգսյան, կոմպոզիցիա՝ Ալվինա Կարապետյան, Ժիրայր Շահրիմանյան, Հեղինե Սարգսյան, Հովիկ Սարդարյան, կերպարվեստ՝ Արաքսյա Ասատրյան, Արուսիկ Ասլանյան, Ամալյա Գալստյան, Գոհար Մարտիրոսյան, Սեյրան Մեջանյան: Ակադեմիային մասնակցեցին նաև 3 երաժիշտ կատարողներ՝ Մերի Դոլմազյան (ալտ), Լուսինե Հարությունյան (ջութակ), Գոհար Առաքելյան (ֆլեյտա), որի շնորհիվ կոմպոզիտորները հնարավորություն ստացան իրենց ստեղծագործությունները լսել և տեղում դասախոսի և երաժիշտների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանայել դրանք:
    Վարպետության դասերի համար դասախոսներ ընտրվեցին Արամ Պաչյանը (գրականություն), Լևոն Ֆլջյանը (կերպարվեստ), Արամ Հովհաննիսյանը (կոմպոզիցիա):
IMG 3828    Մրցույթից անմիջապես հետո երիտասադները դասախոսներից ստացան հանձնարարություններ և պարտավորվեցին մեկամսյա ժամկետում ստեղծել նոր գործեր: Կոմպոզիտորները պետք է գրեին դուետներ երկու գործիքի համար՝ նշված կազմով, նկարիչները պետք է ստեղծեին 2-3 աշխատանք քաղաք, քաղաքակրթություն թեմաներով, իսկ գրողները պետք է գրեին ստեղծագործություններ հռոմեացի գրող Վերգիլուսի բանաստեղծությունների վերնագրերով՝ «Անեծք», «Ծովային թռչուն», «Մոծակ»:
    Աշխատանքները դասախոսների հետ քննարկվեցին և դրանց վրա աշխատեցին վարպետության դասերի ժամանակ:
    Բացի այդ նոր ստեղծագործությունների վրա աշխատելուց՝ մասնակիցները հնարավորություն ունեցան մի շարք էքսպերիմենտների:
IMG 3835    Հուլիսի 8-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Ակադեմիայի բացումը: Բացման խոսքերից հետո մասնակիցներին հանձնարարվեց փոքրիկ խմբային աշխատանք. նրանց առաջարկվեց 4 խմբի բաժանվել և փոքր խմբերով քննարկել «Ստեղծագործական աշխատանք և կարգապահություն» թեման՝ որքանով է կարգապահությունը կարևոր արվեստագետի համար կամ արդյոք այն հակասում է ստեղծագործողի կերպարին և ստեղծագործական աշխատանքին:
    Վարպետության առաջին դասին Արամ Պաչյանը երիտասարդ գրողների համար ընթերցեց իր պատրաստած «Խոսք անազնվության» էսսեն, որից հետո սկսվեց քննարկում ժամանակակից գրականության տարբեր խնդիրների շուրջ:
academy-    Լևոն Ֆլջյանը խնդրեց նկարիչներին ներկայացնել իրենց աշխատնքները, ապա սկսեցին քննարկել դրանք, առաջարկել տարբեր լուծումներ, որից հետո մասնակիցներն ընտրեցին աշխատելու համար առավել հարմար վայր և սկսեցին աշխատել:
    Արամ Հովհաննիսյանը երաժիշտների և կոմպոզիտորների հետ սկսեց աշխատել վերջիններիս նոր գործերի վրա:
    Վարպետության մյուս դասերն անցան բովանդակալից: Դասերն անցնում էին ինչպես դահլիճային պայմաններում, այնպես էլ բնության գրկում:
    Առավել հիշատակելի է երկրորդ օրվա երեկոն: Կոմպոզիցիայի երկրորդ դասը Արամ Հովհանիսյանն անցկացրեց անտառում: Կոմպոզիտորներին տրվեց 10 րոպե ժամանակ, որի ընթացքում նրանք գրաֆիկական պարտիտուրի տեսքով պետք է գրառեին բնության մեջ լսած ձայները: Երեկոյան
academy-heghine sargsyanմեծ դահլիճում կազմակերպվեց պերֆորմանս, որի ժամանակ ակադեմիայի բոլոր մասնակիցները որոշակի դեր ստանձնեցին: Չկար հանդիսատես, բոլորը մասնակից էին: Երաժիշտներին և կոմպոզիտորներին բաժանվեց կոմպոզիտորների գրաֆիկական պարտիտուրները, որոնք պետք է նվագեին ըստ իրենց մեկնաբանության: Պերֆորմանսը սկսեց Արամ Պաչյանը իր «Մենք հաղթեցինք աշխարհին» պատմվածքի ընթերցմամբ: Ընթերցանության կեսից երաժիշտները սկսեցին կատարումը: Կատարումը միայն երաժշտական գործիքներով չէր, այլ բաժակներով, դաշնամուրի լարերով, տարբեր այլ ոչ երաժշտական միջոցներով: Նրանց միացան մյուս մասնակիցները, որոնք շշուկով սկսեցին ընթերցել տեքստը: Այս ձայնային ֆոնի տակ նկարիչները սկսեցին նկարել, որոնցից յուրաքանչյուչի մոտ նստած գրողները նրանց
IMG 3957նկարածը և ընդհանուր տպավորությունը վերածեցին տեքստերի: Այս ամենը տևեց 15 րոպե, Արամ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Բոլորը տպավորված էին: Այնուհետև դիտեցինք նկարները և լսեցինք գրողների տեքստերը: Իսկ դրանից հետո մինչև ուշ գիշեր բոլոր մասնակիցները ներկայացրեցին իրենց հին աշխատանքները:
    Թվում էր՝ արդեն չարաշահել ենք օրը և մասնակիցները ուժասպառ կվազեն սենյակները՝ հանգստանալու, երբ պարզվեց, որ նրանք քնելու որևէ ցանկություն չունեն և ուզում են օգտվել հնարավորությունից և լուսացնել միասին՝ արդեն աշխատանքային հաճելի երեկոն շարունակելով մաֆիայի ինտրիգային գիշերով:
Academy 2013    Նշենք, որ մասնակիցները դասերի ժամային փոքրիկ տեղաշարժերի շնորհիվ կարողացան մասնակցել նաև մյուսների դասերին:
    Երբ ամսի 10-ին ամփոփում էինք աշխատանքները, մասնակիցները նշեցին, որ որ սա իրենց համար նորություն էր և որ շատ հաճելի ու կարևոր էր ծանոթանալ մյուս ոլորտների հասակակից արվեստագետների հետ:
    Լևոն Ֆլջյանը նշեց, որ այսուհետ նրանք կարող են օգտագործել այս ծանոթությունը և իրականացնել տարբեր համատեղ նախագծեր:
    Ակադեմիայի վերջնական ամփոփումն իհարկե տեղի ունեցավ արդեն Երևանում՝ Նարեկացի արվեստի միությունում, հուլիսի 11-ին՝ եզրափակիչ համերգ-ցուցահանդեսով, որի ժամանակ ներկայացվեցին ակադեմիայի շրջանակներում ստեղծված գործերը:
academy-2013    Սեղծագործությունները ներկայացվեցին անանուն, իսկ հանդիսատեսին առաջարկվեց հավանած ստեղծագործության առջև նշում կատարել: Հանդիսատեսի քվեարկությամբ դիպլոմի արժանացան Արաքսյա Ասատրյանի աշխատանքները, Նորայր Սարգսյանի «Անեծք» պատմվածքը և Հովիկ Սարդարյանի «Ութ օրնամենտներ» ստեղծագործությունը:
    Նշենք, որ ծրագիրը իրականացվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության, Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան և Նարեկացի արվեստի միության աջակցությամբ: 
  Հասմիկ Խեչիկյան
 Լուսանկարները՝ Սոնա Անդրեասյանի