Վարկած. Ջոկոնդան` նույն ինքը Լիզա Գերարդինին

jokonda

    Ջոկոնդայի կյանքին առնչվող վերջին գաղտնիքը բացահայտված է: Իտալացի գիտնական Ջուզզեպե Պալանսկին Ֆլորենցիայում գտել է այն տունը, որտեղ ապրել է դա Վինչիի ամենահայտնի բնորդուհին:

    Զուգահեռ հայտնի են դարձել վերջինիս կյանքից հետաքրքիր մանրամասներ: Ազնվական Լիզա Գերարդինին, ում շնորհիվ ստեղծվել է հայտնի Մոնա Լիզան, ծնվել է 1479 թվականի հուլիսին: Մոնա Լիզան ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինն է եղել:

    Ըստ շրջանառվող տարբերակներից մեկի` ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոն պատվիրել է դա Վինչիին կնոջ դիմանկարը:

    Լեոնարդոյի մուսան երկար տարիների կյանք է ունեցել: Ամուսնու մահից հետո, լինելով ծանր հիվանդ, նա, իր ժամանակի ավանդույթներին համապատասխան, առանձնանում է մենաստանում, որտեղ էլ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Մահանում է 63 տարեկանում:

    Հետազոտությունների ընթացքում հայտնի է դարձել, որ Լիզան և Լեոնարդոն ապրել են հարևանությամբ և հավանական է` ավելի մտերմիկ կապի մեջ են եղել:

    Ջուզզեպե Պալանսկին արդեն հասցրել է աշխարհին հայտնի դառնալ Մոնա Լիզայի կյանքի վերաբերյալ իր բացահայտումներով: Իր ավելի վաղ հետազոտություններում նա, օրինակ, ապացուցել է, որ Մոնա Լիզան ունեցել է զարմանալի, կնոջ համար ցածր ձայն: Բացի այդ՝ հետազոտողը պնդում է, որ Լիզան դա Վինչիի բնորդուհին է եղել հղիության ընթացքում: