«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը Դսեղում

tiknikayin

   Սեպտեմբերի 6-10-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը: Այն կազմակերպում և իրականացնում է «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ-ն («ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը»):
   Միջազգային փառատոնը սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Դսեղում, ապա բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նույն օրը` ժամը 14:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Մեկ շաբաթ շարունակ Հովհաննես Թումանյանի հեքիաթները կթևածեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում: Փառատոնի փակումը տեղի կունենա 2014 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: