Տոմսերի փոխարեն` սնունդ

tatron
   Հյուսիսային Հունաստանի Ազգային թատրոնի ղեկավարությունը հանդիսատեսներին հորդորել է ոչ թե տոմսեր գնել ներկայացումը դիտելու համար, այլ ուտելիք բերել: Հունական թատրոնն այդ եղանակով բարեգործություն է կազմակերպում` որբերին և միայնակ մայրերին օգնելու համար:

   Թատրոնի տնօրինությունը խնդրել է թատերական արվեստի սիրահարներին երկար պահպանվող մթերք գնել` հետագայում հասարակական կազմակերպություններին ուղարկելու նպատակով: Այս նախաձեռնությունը տարածվելու է հինգ ներկայացումների վրա, որ կբեմականացվեն մարտին և ապրիլին:

    Այս առաքելությամբ զբաղվող դերասաններին շուտով կարող է տեսնել նաև ռուս հանդիսատեսը: Առաջին անգամ Եվրոպայի թատրոնների միության փառատոնն անց է կացվելու Մոսկվայում, և Հյուսիսային Հունաստանի Ազգային թատրոնը իր ներկայացումները կբեմադրի Փոքր թատրոնում: