«ՏԵՄՊԵՐԱՄԵՆՏՈՎ» ԱՐՎԵՍՏ. ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԻՐՈ ՊԵՐՍՈԼՅԱՅԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

miro-persolja
 Օրերս Ազգային պատկերասրահում բացվեց իտալացի նկարիչ, արվեստագետ Միրո Պերսոլյայի՝ «Արտացոլանքից անդին» խորագիրը կրող ցուցահանդեսը:

 «Ես շատ ուրախ եմ, որ այսքան մարդ է ներկա այս ցուցահանդեսին, մասնավորապես՝ գեղեցիկ կանայք։ Իմ կտավների գույները կանչում են երիտասարդներին և ներշնչում են ուրախություն»,- ցուցահանդեսի բացմանն իր զգացողություններով կիսվեց Միրո Պերսոլյան։

 Ցուցանահեդեսի շրջանակներում Պերսոլյայի հեղինակած կտավների մեջ ներկայացված է նաև նրա` Հայաստանին նվիրված շարքը, որը բաղկացած է վեց նկարներից և փոխանցում է իտալացի արվեստագետի հայաստանյան վերջին այցելությունից ստացած տպավորությունները։
1 miro persolja
 «Այս արվեստագետի աշխատանքների մեծությությունը, մակերևույթը, նախշերը թույլ են տալիս ասել, որ Միրո Պերսոլյան գույնի նկարիչ է, միևնույն ժամանակ՝ ներդաշնակ և խաղաղ։ 2-3 մետրանոց աշխատանքներում նկարչին հաջողվել է պահել կոմպոզիոցիոն ամբողջությունը, որը բավականին բարդ է մոնումենտալ նկարչության մեջ»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊ Գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանը։
2 miro persolja
 Նշենք, որ Միրո Պերսոլյան իր կտավներում օգտագործում է ավազի բյուրեղներ, հատուկ գունանյութեր, ապակի և փայլեր, ստեղծելով սուր արտահայտչականությամբ օժտված արվեստի նմուշներ:

Ալինա Նահապետյան